19-րդ դարում Աֆրիկա եկած եվրոպացիներն առաջին անգամ տեսան մի տարօրինակ, ընդարձակ պսակով, փարթամ պտուղներով՝ «երշիկներով», ծառ։ Բնականաբար, Կիգելիա ծառին նրանք «կնքեցին» «երշիկի ծառ» անվանումը։
Կիգելիա բառը ծագում է Աֆրիկյան ամենատարածված աբորիգենների՝ սուախիլի ցեղի լեզվից, բայց դա ծառի իրական անվանում չէ. իրականում այն կոչվում է Մոպորոտո կամ Օմուխակա։
Տեղի բնակիչներն այս ծառի պտուղները տարբեր կերպ են օգատգործում. ասում են դրանից սառը ըմպելիք են պատրաստում կամ մի քանի ժամ դնում են ջրի մեջ, ավելացնում մեղր՝ խմորման համար։ Բացի այդ, պտուղներից նաեւ վառ կարմիր ներկանյութ են ստանում, որը կանայք օգտագործում են կտորեղենի գունավորման, իսկ տղամարդիկ՝ կռիվների ժամանակ իրենց ներկելու ե կատաղի տեսք հաղորդելու համար։
Կիգելիայի ծառից անգամ երաժշտական յուրահատուկ գործիքներ են պատրաստում, որոնք առանձնանում են իրենց տարբերվող հնչյուններով։
Կիգելիան նաեւ մեծ նշանակություն է ունեցել ավանդական բժշկության մեջ, քանի որ այն հիանալի անտիսեպտիկ հատկություն ունի, որն օգտագործվում է վերքեր մշակման, ինչպես նաեւ թունավոր օձերի խայթոցների ժամանակ։
Այս ծառն անգամ օգտագործվել է այնպիսի լուրջ հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են սիֆիլիսը, խոցը, էկզեման, մաշկի քաղցկեղը եւ ռեւմատիզմը։ Այս դեղամիջոցի պատրաստման եղանակը բավականին հեշտ է. պետք է այրել պտուղը, ստացված մոխիրը խառնել ջրի ու յուղի մեջ։ Իսկ թե դրանից հետո ինչ խոսքեր պետք է ասել, գիտեն միայն շամանները։
Այս ծառը կարելի է տեսնել Մերձսահարյան Աֆրիկայում եւ Մադագասկար կղզում։ Դրա պտուղներն ունեն մոտ 60սմ. երկարություն եւ 10-15սմ. տրամագիծ։
Այս ծառի պտուղներն անգամ օգտագործվում են զարդեր եւ սպասք պատրաստելիս։
Ժամանակակից բժշկության մեջ արդեն ապացուցված է Կիգելիայի ծառի բուժիչ հատկությունները, այդ իսկ պատճառով այն արդեն օգտագործում են շամպունների, քսուքների եւ այլ միջոցների պատրաստման ժամանակ։
«Երշիկի» ծառի սերմերը հիանալի վայելք են թութակների, իսկ տերեւները՝ ընձուղտների ու բաբուինների համար։
Կիգելիան «միայնություն» սիրող ծառ է, այդ պատճառով նրա կողքին ուրիշ ոչ մի ծառ չի աճում։ Հետաքրքիր է, որ ամառային շոգ շրջանում Կիգելիան ազատվում է իր տերեւներից՝ խոնավությունը պահելու համար։ Իսկ անձրեւային շրջանում կրկին «հարստանում է» տերեւներով։ Հետաքրքիրն այն է, որ այս ծառը ծաղկում է հենց շոգ ու չոր եղանակային պայմանների ժամանակ. ընդ որում, ծաղիկներն ունեն բավականին տհաճ հոտ։ Ի դեպ, մի քանի գիշերվա ընթացքում ծաղիկների մի մասը սկսում է փոշոտվել, բայց մեծամասնությունը՝ թափվում են գետնին։
Աղբյուրը՝ afrika-news.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ