Պաղպաղակը բոլորի կողմից շատ սիրված հաճույք է. պլոմբիր, փայտիկով պաղպաղակ, մրգային սառնաշաքար, տարբեր տեսակի տորթեր։ Այս ամենը սիրում են եւ փոքրիկները, եւ մեծահասակները։
Ընդհանուր առմամբ դիտարկելով՝ պաղպաղակն ունի որոշ օգտակար հատկություններ. այն անհրաժեշտ է էներգիա եւ ամինաթթուներ ստանալու համար, իսկ շաքարը մեզ բարձր տրամադրություն եւ ակտիվություն է տալիս։ Իսկ ինչպե՞ս կարելի է որակով պաղպաղակ ընտրել։
Այսօր որակով ու թարմ պաղպաղակ գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ. իրական ու որակով պաղպաղակը շատ արագ է հալչում եւ ունի փխրուն կառուցվածք։ Եթե պաղպաղակը դանակով հեշտությամբ կտրվում է, ապա այն հարուստ է վնասակար յուղերով եւ այլ նյութերով...
Իսկ եթե պաղպաղակը «յուղի» նման կառուցվածք ունի, հեշտությամբ է լղոզվում, ապա այն պարունակում է ավելորդ յուղեր, որոնք կրկին վնասակար են առողջությանը։
Հիմնականում «կաթնային» կամ «սերուցքային» պաղպաղակները պարունակում են արմավենու յուղ, որը հարստացված է լինում մի շարք մրգային համ հաղորդող անուշաբույրերով, գունանյութերով, որոնք ոչ մի օգուտ չեն կարող տալ օրգանիզմին։
Բայց պետք չէ հուսահատվել. լավ պաղպաղակ կա ու կարելի է այն գտնել մեր օրերում, միայն պետք է ճիշտ ընտրություն կատարել։ «Իսկ ինչպե՞ս» կհարցնեք Դուք։
Նայել հավելումներին
Հավելումները պաղպաղակի ամենակարեւոր մասն են կազմում։ Դրանցից մի քանիսն իսկապես օգտակար ու համեղ են, իսկ մյուսներն՝ ընդհակառակը։ Միշտ պետք է ընտրել այն պաղպաղակը, որն ընկույզ կամ մարմելադ է պարունակում, քանի որ դրանք բնական են ու միայն օգտակար կարող են լինել օրգանիզմի համար։
Պետք է նաեւ խուսափել մրգային պաղպաղակներից, քանի որ դժվար թե ինչ-որ արտադրող այնքան առատաձեռն լինի, որ պաղպաղակի մեջ իսկական մրգային կամ հատապտղային հյութ ավելացնի։ Այսպիսով, պետք է բնական հավելումներով պաղպաղակ ուտել։
Մտածեք կազմվածքի մասին
Բայց անգամ բնական հավելումներով պաղպաղակներից կարելի է ընտրել նրանք, որոնք ավելի քիչ անդրադարձ ու ազդեցություն կունենան համադամասեր մարդու մարմնի կազմվածքի վրա։ Իսկ ինչպե՞ս ընտրել այդպիսի պաղպաղակ։ Օրինակ, շոկոլադե կամ կարամելից պատրաստված ջնարակն արդեն իսկ բավականին մեծ կալորիա է պարունակում։ Արդյունքում պաղպաղակի կալորիականությունը կրկնակի մեծանում է։ Իսկ մրգերն ու ընկույզը կալորիականություն չունեն։ Պաղպաղակ գնելիս պետք է ուշադրություն դարձնել նաեւ կաթի յուղայնությանը։ Օրինակ, արտադրողները հիմնականում առանձնացնում են հետեւյալ տեսակները.
Ի դեպ, եթե վերջին տեսակը (20% յուղայնությամբ պլոմբիր) համադրված լինի նաեւ շոկոլադե ջնարակի հետ, ապա այն կկազմի 400 կկալ, այսինքն՝ մի հագեցնող ճաշ։ Հետեւաբար, յուղալի պլոմոբիր չարժե ընտրել , եթե իհարկե, մտածում եք Ձեր առողջության ու կազմվածքի մասին։
Աղբյուրը՝ sostavproduktov.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը