«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կատարյալ դիմահարդարման գաղտնիքները. խորհուրդներ՝ մասնագետից

14:20, 3 սեպտեմբերի

Դժվար է ժամանակակից աղջկան պատկերացնել առանց շպարի։ Թեեւ նորաձեւություն թելադրող ոճաբանները մի քանի սեզոն է, ինչ խորհուրդ են տալիս անել «հրեշտակային» դիմահարդարում (դիմահարդարում՝ առանց դիմահարդրաման), այնուամենայնիվ, նույնիսկ այդ դիմահարդարման համար անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ անել։ Ցավոք, ոչ բոլոր աղջիկներն են կարողանում այդ միջոցառումները ճիշտ կատարել, արդյունքում՝ տուժում է դեմքի մաշկը։ Որպեսզի խուսափեք նման սխալներից, ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները, թե ինչպես է պետք ճիշտ դիմահարդարվել։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանը բացահայտում է դիմահարդարման գլխավոր կանոններն ու սկզբունքները։

Եվ այսպես, դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ եւ պայմաններ: Դիմահարդարումը պետք է սկսել լավ լուսավորված սենյակում եւ միայն լավ մաքրված դեմքի վրա։  Տոնային բազան պետք է քսել դիմահարդարումից 10-15 րոպե առաջ, որպեսզի այն լավ ներծծվի մաշկի մեջ:

Չի կարելի դիմահարդարումը թողնել դեմքին գիշերը: Դեմքը պետք է մաքրել շպարը հանող լոսյոնով կամ կաթով: Երանգաքսուքն ընտրել մաշկի գույնից մի տոն բաց կամ մուգ: 

Անահիտ Հարությունյանի կարծիքով՝ լավ կատարված դիմահարդարումը պետք է լինի նուրբ, գրեթե աննկատ:

«Կնոջ ամենամեծ գեղեցկությունը առողջ եւ խնամված դեմքի մաշկն է: Իր գեղեցկությամբ մաշկը կարող է փոխհատուցել մարմնի բոլոր թերությունները։ Նույնիսկ կատարյալ արտաքին տեսք ունեցող կինը հմայիչ չէ, եթե դեմքի մաշկը թորշոմած է, կոպիտ կամ թեփոտված»,-ասում է նա եւ հավելում, որ դեմքի մաշկը պետք է լինի նուրբ, հարթ մակերեսով, վարդագույն երանգի եւ առաձգական:

Քանի որ մաշկը աշնանը փոփոխվում է, անհրաժեշտ է որոշակի խնամք՝ սննդի կարգավորում, ճիշտ կոսմետիկ խնամք,  բուժիչ դիմակներ` շաբաթը 1-2 անգամ։

Դիմակներ պատարստելու համար մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել հետեւյալ մթերքները՝

բանան, որը հանգստացնում է մաշկը, խոնավեցնում, հարթեցնում եւ փափկեցնում,

կիտրոն, որը նեղացնում է ծակոտիները,

կարտոֆիլ, որը հարթեցնում է մաշկը, շատ լավ է թարախային բշտիկների համար: 

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել