Ինչպես հայտնի է, մազերը մեռնելու հատկություն ունեն, եւ եթե մազարմատների շրջանում մազերը բավականին թարմ ու երիտասարդ տեսք ունեն, ապա ծայրամասերում դրանք ճյուղավորվում եւ կորցնում են իրենց գեղեցկությունն ու փայլը:
Ճյուղավորված մազերը մշտապես խնդիրներ ու անհարմարություն են առաջացնում: Այն հիմնականում առաջանում է մազերը վարսահարդարիչով չորացնելու, արդուկելու եւ այլ սարքերի օգտագործման հետեւանքով:
Նման դեպքում բոլորը հիմնականում կտրում են մազերի ծայրերը:Նշենք, որ կարելի է կտրել մոտ 3մմ., որը կառողջացնի մազերը: Սակայն միայն կտրելով պետք չէ սահմանափակվել, քանի որ մազերը՝ հատկապես մազերի ծայրերը, պետք է սնուցել հատուկ յուղերի միջոցով: Դրա համար անհարժեշտ է մայոնեզը կամ թթվասերը խառնել կիտրոնի հյութով, եւ այդ զանգվածը քսել մազերի ծայրերին: Տասնհինգ րոպե անց շամպունով լվացեք մազերն ու անպայման խոնավեցնող դիմակներ քսեք։
Այսպիսով,մազերը լվանալուց հետո պետք է քսել մազերի ծայրերի համար նախատեսված հատուկ դիմակներ՝ մասնավորպես ձիթապտղի, կոկոսի կամ ավոկադոյի յուղ. մի քանի կաթիլ լցնում ձեռքի ափի մեջ ու տարածում մազերի ծայրերին: Այս մեթոդը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ամեն օր լվանում են իրենց մազերը, քանի որ դրանք սկսում են ավելի հաճախակի յուղոտվել եւ կեղտոտվել:
Վերանայեք Ձեր սննդակարգը. ավելի շատ օգտագործեք այնպիսիմթերքներ, որոնք օգտակար ու դրական ազդեցություն ունեն մազերի վրա: Խորհուրդ է տրվում ընտրել պոլիվիտամիններ ու ԿԱՀեր: Եթե եղունգների ու մաշկի խնդիրներ ունեք, ապա կարելի է վիտամիններ ու միկորէլեմենտներ օգտագործել: Բացի այդ, օրական պետք է նվազագույնը 2լ. մաքուր ջուր խմել՝ նման խնդիրներից խուսափելու համար:
Բայց եթե մազերը շարունակվում են ճյուղավորվել, ապա կարելի է կանոնավոր կերպով՝ երկու ամիսը մեկ անգամ, կտրել մազերը: Իսկ եթե ցանկանում եք չխախտել մազերի երկարությունը, ապա պետք է տաք մկրատով կտրվածքներ անել, քանի որ այն խթանում է մազերի աճին:Պետք է նշել, որ այս հարցը բավականին կասկածելի է, եւ արդյունքը մեծապես պայմանվորված է անցկացված գործընթացի որակով եւ մասնագետի պրոֆեսիոնալիզմով:
Աղբյուրը՝volos-ok.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»