Հայտնի ռոք-երաժիշտ, «Аквариум» խմբի անդամ Բորիս Գրեբենշիկովը պատմել է 30 տարի առաջ ձայնագրված «Если я уйду» («Եթե ես գնամ») երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի մասին։
Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է սեպտեմբերի 1-ին եւ արդեն տասն օրվա ընթացքում 70 հազարից ավելի դիտումներ է հավաքել։
Ինչպես հայտնել է NEWS.ru-ն՝ ալբոմը, որի մեջ կընդգրկվի այս երգը, թողարկվելու է նոյեմբերի 1-ին։
«Այս երգի առաջին տարբերակը լույս է տեսել 80-ականներին, երբ Պետերբուրգում ԲԳ տան առաջ սկսել է մի սեւ «վոլգա» հերթապահել՝ Պետական անվտանգության կոմիտեի կողմից ուղարկված։ Այդ ժամանակ երգն այնքան էլ մեծ հաջողություն չունեցավ, եւ այն մնաց մեր ախիվում։Այժմ նա կրկին հիշեցրել է իր մասին եւ ստացել իր վերջնական «տեսքը»,- ասված է տեսահոլովակի անոտացիայի մեջ։
Բորիս Գրեբենշիկովը կատակել ու ասել է, որ սովետական «ռոմանտիկան» վերադառնում է. «Որոշ մարդկանց արգելում եմ քսան տարի ելույթ ունենալ եւ համերգներ տալ, իսկ մյուսների վրա «հարձակվում է» մամուլը»։
Ընդ որում, երաժիշտը նշել է, որ «իշխանությունը մի բան է, երկիրը՝ մեկ այլ»։ «Ես մեծ սեր եմ տածում իմ երկրի հանդեպ, այդպես եղել է միշտ՝ եւ մանկության տարիներին, եւ 80-ականներին, եւ հիմա։ Իսկ իշխանություններին ես այդպես էլ չկարողացա սովորել ու ընտելանալ»,-ասել է նա։
Ըստ երաժշտի՝ մարդիկ չեն փոխվում, նույն էլ Ռուսաստանը՝ հաշվի առնելով նրա պատմությունը։ Գրեբենշիկովն ավելացրել է, որ «ցանկացած պետության գործելակերպը, որպես կանոն, չի համապատասխանում երկրում տիրող իրավիճակին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով