«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կերկորովը չեն մասնակցել իրենց փաստաբանի հուղարկավորությանը

11:32, 17 սեպտեմբերի

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ վերջերս Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին՝ Տատյանա Ակիմցեւային:

Կատարվածի մեջ մեղադրում են այսպես կոչված «ореховская» խմբավորման հանցագործներին, որոնք ներգրավված էին դատավարությանը, որն էլ վերջին ամիսներին վարում էր 59-ամյա Ակիմցևան:

Կենդանության օրոք այս կինը ճանաչված էր և շրջապատված շատ հայտնի մարդկանց ուշադրությամբ, որոնց համար նա հաղթել է դատավարություններ,բայց նրան հրաժեշտ տալու եկել էին եզակի մարդիկ:

Ինչպես գրում է Super-ը, հուղարկավորությանը սպասում էին նաև Ալլա Պուգաչովային. Տատյանա Ակիմցևան բազմիցս ներկայացրել է նրա ընտանիքի շահերը դատարանում. պաշտպանել է Կրիստինա Օրբակայտեյի շահերը իր որդի Դենիսի գործում նախկին ամուսնու՝ Ռուսլան Բայսառովի հետ վեճում, օգնել է հենց Ալլա Բորիսովնային Պետերբուրգում իր երգի-թատրոնի կառուցման գործում: Իսկ մեկ տարի առաջ, երբ Պուգաչովան և Գալկինը դարձան ծնողներ, նրանք հենց Տատյանա Ակիմցևային վստահեցին բացահայտել այն տեղեկատվությունը, որ զույգեր Գարին և Լիզան լույս աշխարհ եկան 20 տարի առաջ սառեցված ձվաբջիջի միջոցով: Սակայն Տրոեկուրովյան գերեզմանատան հրաժեշտ տալու սրահում հայտնի ընտանիքի անդամներից և ոչ ոք այդպես էլ չհայտնվեց:

Փաստաբանի դագաղի առջև ներկա էին միայն նրա մտերիմներն ու հարազատները. վշտից իրեն կորցրած Անիան՝ աղջիկը, Սերգեյը՝ ամուսինը, Տատյանայի 90-ամյա մայրը, Ակիմցևայի փաստապանական կոլեգաները, համակուրսեցիներն ու ուղղակի մարդիկ, ովքեր երախտապարտ են նրան օգնության համար:

Մաշկինսկյան գերեզմանատանը, որտեղ նրան հրաժեշտ տալուց հետո տեղի ունեցավ Տատյանայի հուղարկավորությունը, բերեցին Ֆիլիպ Կիրկորովի ծաղկեպսակը. կենդանության որոք Ակիմցևան Ֆիլիպին, որը նույնպես չներկայացավ հուղարկավորությանը, ընդունում էր որպես հարազատ որդի: Երբ վերջինիս «Одноклассники» կայքում ջարդել էին նրա ծածկագիրը և շանտաժի էին ենթարկում երգչին՝ նրանից ուզելով միլիոն դոլար, Տատյանան համառորեն պաշտպանեց նրա պատիվը: Տատյանան մասնակցել է նաև աղմկահարույց գործերում, երբ Կիրկորովին մեղադրում էին ռեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծելու մեջ:

Փաստաբանի հարազատների պատմածների համաձայն, նրան միշտ անհանգստացնում էին Կիրկորովի խնդիրները ինչպես իր սեփականները, նրա ընտանեկան կյանքի ցանկացած իրադարձություն նա սրտին մոտ էր ընդունում, նրա բարի խորհրդատուն էր և սրտանց ուրախացել էր, երբ վերջապես լույս աշխարհ եկան երգչի երեխաները: Հենց ինքն էր զբաղվել փաքրիկների ողջ թղթաբանությամբ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել