Մենք արդեն գրել ենք այն մասին, որ վերջերս Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին՝ Տատյանա Ակիմցեւային:
Կատարվածի մեջ մեղադրում են այսպես կոչված «ореховская» խմբավորման հանցագործներին, որոնք ներգրավված էին դատավարությանը, որն էլ վերջին ամիսներին վարում էր 59-ամյա Ակիմցևան:
Կենդանության օրոք այս կինը ճանաչված էր և շրջապատված շատ հայտնի մարդկանց ուշադրությամբ, որոնց համար նա հաղթել է դատավարություններ,բայց նրան հրաժեշտ տալու եկել էին եզակի մարդիկ:
Ինչպես գրում է Super-ը, հուղարկավորությանը սպասում էին նաև Ալլա Պուգաչովային. Տատյանա Ակիմցևան բազմիցս ներկայացրել է նրա ընտանիքի շահերը դատարանում. պաշտպանել է Կրիստինա Օրբակայտեյի շահերը իր որդի Դենիսի գործում նախկին ամուսնու՝ Ռուսլան Բայսառովի հետ վեճում, օգնել է հենց Ալլա Բորիսովնային Պետերբուրգում իր երգի-թատրոնի կառուցման գործում: Իսկ մեկ տարի առաջ, երբ Պուգաչովան և Գալկինը դարձան ծնողներ, նրանք հենց Տատյանա Ակիմցևային վստահեցին բացահայտել այն տեղեկատվությունը, որ զույգեր Գարին և Լիզան լույս աշխարհ եկան 20 տարի առաջ սառեցված ձվաբջիջի միջոցով: Սակայն Տրոեկուրովյան գերեզմանատան հրաժեշտ տալու սրահում հայտնի ընտանիքի անդամներից և ոչ ոք այդպես էլ չհայտնվեց:
Փաստաբանի դագաղի առջև ներկա էին միայն նրա մտերիմներն ու հարազատները. վշտից իրեն կորցրած Անիան՝ աղջիկը, Սերգեյը՝ ամուսինը, Տատյանայի 90-ամյա մայրը, Ակիմցևայի փաստապանական կոլեգաները, համակուրսեցիներն ու ուղղակի մարդիկ, ովքեր երախտապարտ են նրան օգնության համար:
Մաշկինսկյան գերեզմանատանը, որտեղ նրան հրաժեշտ տալուց հետո տեղի ունեցավ Տատյանայի հուղարկավորությունը, բերեցին Ֆիլիպ Կիրկորովի ծաղկեպսակը. կենդանության որոք Ակիմցևան Ֆիլիպին, որը նույնպես չներկայացավ հուղարկավորությանը, ընդունում էր որպես հարազատ որդի: Երբ վերջինիս «Одноклассники» կայքում ջարդել էին նրա ծածկագիրը և շանտաժի էին ենթարկում երգչին՝ նրանից ուզելով միլիոն դոլար, Տատյանան համառորեն պաշտպանեց նրա պատիվը: Տատյանան մասնակցել է նաև աղմկահարույց գործերում, երբ Կիրկորովին մեղադրում էին ռեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծելու մեջ:
Փաստաբանի հարազատների պատմածների համաձայն, նրան միշտ անհանգստացնում էին Կիրկորովի խնդիրները ինչպես իր սեփականները, նրա ընտանեկան կյանքի ցանկացած իրադարձություն նա սրտին մոտ էր ընդունում, նրա բարի խորհրդատուն էր և սրտանց ուրախացել էր, երբ վերջապես լույս աշխարհ եկան երգչի երեխաները: Հենց ինքն էր զբաղվել փաքրիկների ողջ թղթաբանությամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար