Հին ժամանակներում ազնվական կանանց ճանաչում էին ոչ թե հագուստից, այլ կեցվածքից ու ձեռքերից: Միայն բարձր դասի կանայք ունեին նուրբ, գեղեցիկ եւ խնամված ձեռքեր: Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել, սակայն ձեռքերն առաջվա պես շատ բան կարող են պատմել իրենց տիրոջ մասին: Թե ինչպես խնամել ձեռքերը տնային պայմաններում, որպեսզի դրանք ձեր մասին միայն լավը պատմեն, NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է Maravilla սրահի մատնահարդար Կարինե Մուրադյանը.
«Ձմռանը ցրտից տուժում է ոչ միայն մաշկo, այլեւ եղունգները: Դրանք չորանում են, այդ պատճառով էլ ճեղքվում ու շերտավորվում են: Նման տհաճ դեպքեր չեն սպառնում նրան, ով միշտ հարդարում է մատները, քանի որ այդ դեպքում եղունգն անհրաժեշտ խնամք է ստանում: Բայց տնային խնամքը նախընտրողներն իրենց գաղտնիքն ունեն:
Երեկոյան 20-30 րոպե տրամադրեք ձեռքերի խնամքին: Ձեռքերը լվացեք տաք ջրով եւ շփեք ձեռքի սկրաբով։ Դա լավ է ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների համար: Մի քիչ մերսեք կուտիկուլի հատվածը: Սկրաբը տաք ջրով լվանալուց հետո խոնավ ձեռքերին գոլ վիճակում ձիթապտղի յուղ քսեք եւ մերսեք այնքան, մինչեւ յուղն ամբողջովին ներծծվի: Խոնավ մաշկին քսելը կարեւոր է, քանի որ չոր մաշկի դեպքում այն պարզապես չի ներծծվում: Ձեռնոց կրեք եւ ձեռքերին քսուք քսեք շաբաթական գոնե 2-3 անգամ:
Վատ չէր լինի շաբաթը մեկ ձեռքերը հատուկ նյութերով խնամել։ Կոսմետիկ միջոցները շատ ֆինանս չի պահանջում: Օրինակ իմ սիրելի ձեռքի քսուքը սպիտակեցնողն է: Դրա համար պետք է կիտրոնի հյութ ու յուղոտ քսուք: Սկրաբով մաքրելուց հետո ձեռքերին մերսողական շարժումներով կիտրոնի հյութ քսեք, այնուհետեւ շփեք ձեռքի յուղոտ քսուքով: Բանն այն է, որ բոլոր դրական հատկություններից բացի կիտրոնի հյութը նաեւ չորացնում է մաշկը, այնպես որ յուղոտ քսուքը տեղին կլինի: Այս ամենից հետո ձեռքերը նրբանում, դառնում են մետաքսե, իսկ մաշկի գույնը պարզապես հիասքանչ։ Սկրաբի համար էլ մեծ ծախսեր պետք չեն։ Ձեռքերի համար լավ սկրաբ է ստացվում, եթե մարմնի գելին կամ սովորական հեղուկ օճառին մի քիչ շաքարավազ ու ձիթապտղի յուղ ավելացնել»:
Գրի առավ` Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով