Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ հայտնիները գրեթե ջանք չեն խնայում երեկույթներին, համերգային ծրագրերին եւ այլ տարբեր միջոցառումներին ներկայանալ գեղեցիկ, նորաձեւ հագնված։ Սակայն ոմանց մոտ այն ստացվում է, ոմանց մոտ էլ՝ ինչ-ինչ թերություններն են նկատվում։
NEWS.am STYLE-ը ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ միասին քննում է հայ հայտնիների կերպարները։
Սոֆի Մխեյան
Սոֆիի կերպարը ծանրաբեռնված չէ։ Ճիշտ են ընտրված աքսեսուարները։ Էթնիկ տարերն այսօր շատ արդիական են, միայն սանրվածքի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Ճիշտ է, սանրվածքը շատ է սազում Սոֆիին, սակայն այս կերպարի համար չէ։
Արեւիկ Ալավերդյան
Արեւիկի կերպարը հետաքրքիր է նայվում։ Արեւիկն ունի տարբերվող ոճ։ Երբ մարդն ունենում է ոճի զգացում, ապա կարողանում է հաջողված կերպարներ ստանալ։
Աննա Գրիգորյան
Սիրում եմ Աննայի բոլոր կերպարները, քանի որ ունի չափի զգացողություն ասվածը։ Գիտի որտեղ, ինչպես է կարելի ներկայանալ։ Կերպարը շատ հարմոնիկ է իր հետ։
Լիլիթ Մուրադյան
Լիլիթը միշտ զուսպ է հագնված ունի իր ուրույն ոճը։ Այստեղ եւս բավականին հետաքրքիր է նայվում։ Հրաշալի են համադրված գույները։ Միայն ականջողներն են խանգարում կերպարի ամբողջականությանը։
Ալինա Մարտիրոսյան
Ալինա Մարտիրոսյանն ինչպես միշտ շատ կանացի է։ Նա հենց ինքն է մինիմալիստական պարզ զգեստը դարձնում ամբողջական՝ իր տեսակով։ Հետաքրքիր կերպար է, ճիշտ ընտրված բաղադրիչներով։
Զարուհի Բաբայան
Զարուհին դասական ոճում ամենահետաքրքիրն է նայվում, ինչպես այստեղ։ Իմ կարծիքով այս ոճը հենց իրենն է։ Նա շատ կանացի է եւ նուրբ։ Մի քիչ համաձայն չեմ կոշիկների եւ զուգագուլպաների ընտրության հարցում։
Դիաննա Գրիգորյան
Դիաննա Գրիգորյանն ունի իրեն բնորոշ ոճ, որից երբեք անցում չի անում։ Կցանկանայի իրեն տեսենել այլ կերպարներում։ Այս զգեստը եւ կոշիկները միասին ճիշտ են նայվում։ Կարծում եմ կանացի կերպարը ապահոված է, միայն զարդերն են շատ։ Իմ կարծիքով զգեստի համար հարմար չեն։
Նարինե Սուլթանյան
Նարինեն նրբաճաշակ կին է։ Նրան բոլոր կերպարներն էլ սազում են։ Այստեղ դասական համադրությունը ստացված է, պարզապես, ձեւացքի պատճառով փոքր-ինչ ավելորդ կիլոգրամներ են նկատվում։ Մնացած ամեն ինչ ներդաշնակ է, հարմոնիկ։
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ