Երեւանի Կենտրոնական մանկական այգում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կայացավ «Սեր և ընտանիք» միջոցառումը` ի պաշտպանություն ավանդական հոգեւոր արժեքներին եւ աջակցություն բազմազավակ ընտանիքներին:
«Նպատակը՝ ուշադրություն հրավիրել իշխանություններին եւ հասարակությանը բազմազավակ ընտանիքների կարգավիճակի եւ ընդհանրապես ավանդական, հեգեւոր արժեքների վրա։ Կարգախոսն էլ պատահական չէ՝ հայ ընտանիք, հայ մշակույթ, հայ եկեղեցի: Իսկ հայ քաղաքական, հասարակական դաշտը լի է բացասական լիցքերով։ Պետք է խոսել խնդիրների մասին, բայց հիշեցնել, արժեւորել արժեքները, ընտանիքը, քանի որ ինքնիշխանության հիմնական սյունը ընտանիքն է»,- ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը՝ հավելելով․ «Մենք նախատեսել ենք ամեն ամիս նմանատիպ համերգներ կազմակերպել, որպեսզի դրական լիցքեր փոխանցենք մարդկանց։ Նշեմ, որ սեպտեմբերի 23-ը պատահական չէր ընտրված։ 1991 թվականի 23-ին Վազգեն I-ը օրհնեց մեր ժողովրդի ինքնիշխանության ընտրությունը»։
Համերգային ծրագրին մասնակցեցին Անահիտ Շահբազյանը, Մերի Քոչարյանը, «Հայ ասպետ» խումբը եւ այլն։ Իսկ համերգը վարեց Նազենի Հովհաննիսյանը։
«Ամենակարեւոր երեւույթը հայի կյանքում միշտ եղել է եւ կա ընտանիք ասվածը։ Առանց ընտանիքի մենք չենք կարող գոյատեւել։ Եւ իհարկե, ամենակարեւրոը՝ ընտանիքն է այն պետական հիմնասյունը, որը կառուցում է առողջ երկիր։ Այսօր մենք հավաքվել ենք հանուն վերածննդի, հանուն գեղեցիկ սովորույթների վերածնության։ Մենք շատ առժեքներ ունենք, որորնցից շատ ենք հեռացել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նազենին՝ ավելացնելով․ «Իմ մանկության հիշողություններում ընտանեկան հավաքներ են, որոնք ներազդում են մարդու վրա եւ դրական էմոցիաներ փոխանցում։ Եթե մենք ցնկանում ենք ունենալ առողջ սերուն, ապա պետք է ուենանանք առոջ ընտանիք։ Ընտանիքն է, որ բերում է առողջ հասարակություն, առողջ կրթական համակարգ, առողջ պետաիրավական համակարգ։ Այսօրվա հավաքի ամենալավը այն է, որ մենք որեւէ բանի դեմ չենք, այլ՝ հանուն եւ կողմ»։
Համերգային ծրագիրը մեկնարվեց Տեր Վահանի աղոթքից հետո։
Միջոցառման կազմակերպիչներն են՝
• Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպություն
• Համահայկական ծնողական կոմիտե
• Ազգային արժեքների պահպանման ճակատ
• Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս Հկ
Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ