Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ֆիլմեր, որ անհրաժեշտ է դիտել ուրբաթ օրը. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:06, 25 սեպտեմբերի

Որակյալ ֆիլմերի սիրահարները հիասթափություն չեն ապրի այս կինո-ուրբաթ շնորհիվ անկրկնելի ռեժիսոր Վուդի Ալենի «Լուսնի շողքի մոգությունը» ֆիլմի: Ոչ մի ռեժիսոր չի կարող ցույց տալ հասարակ մարդկային հարաբերություններն այնպես, ինչպես դա անում է Վուդի Ալենը: Նուրբ հումոր հեգնանքի հետ մեկտեղ, ցնցող երկխոսություններ, անկանխատեսելի սյուժե մարդկային հոգեբանության խորը գիտելիք որակյալ նկարահանման հետ միասին և ոչ պակաս որակյալ երաժշտություն: Այս ամենը կարելի է գտնել Վուդի Ալենի վերջինԼուսնի շողքի մոգությունըֆիլմում: Սա մի ֆիլմ է, որը շատ յուրահատուկ է Վուդի Ալենին. Երբեմն ծիծաղելի, երբեմն էլ տխուր, իսկ երբեմն էլ սարսափելի:

Վուդի Ալենի ֆիլմերը հեռուստադիտողի համար` ինչպես համեղ կերակուրների սիրահարի համար ճաշկերույթ Միշլենի աստղերի հետ: Նրբաճաշակ, բայց առանց ավելորդ պաթոսի:

«Լուսնի շողքի մոգությունը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անցած դարի 20-ական թվականներին:

Խաբեբաների բացահայտման հանրահայտ անգլիացուն, որին մարմնավորում է Կոլին Ֆերտը, ուղարկում են Ֆրանսիա` մի երիտասարդ-էքստրասենս աղջկա ջրի երես հանելու նպատակով (Էմմա Սթոուն), որը լավ տեղավորվել է հարուստ ամերիկացիների առանձնատանը: Սակայն, սյուժեի զարգացման ետ մեկտեղ, անուղղելի թերահավատը, որը տառապում է նաև տղամարդկային շովինիզմով, սկսում է կասկածել իր սեփական սկզբունքների մեջ` սիրահարվելով

խորհրդավոր աղջկան: Վուդի Ալենը հանդիսատեսին տեղափոխում է 20-ական թվականների մեծն Գեթսբիի շուքի և նրբաոճության մթնոլորտ:

Այս շաբաթվա ևվս մեկ հաջողված պրեմյերա է հանդիսանում «Հրեշների ընտանիքը» անիմացիոն ֆիլմը: Սա «Կորալինան սարսափների աշխարհում» և «Պարանորման կամ ինչպես ղեկավարել զոմբիին» նկարահանած Laika ստուդիայի թվով երրորդ անիմացոն լիամետրաժ ֆիլմն է: Տեխնիկական տեսակետից հիանալի նկարահանած մուլտֆիլմն անտարբեր չի թողնի մեծահասակներին: Առավել ևվս, որ հումորը և ընդհանուր առմաբ սյուժետն ավելի մատչելի է մեծահասակ հանդիսատեսին: Գործողությունները տեղի են ունենում Սիրբուրգ քաղաքում, որի բնակիչներն են փոքրիկ տրոլները: Ըստ էության, նրանք շատ երկչոտ էակներ են, սակայն քաղաքում նրանց համարում են արյուարբու հրեշներ, որոնց ցանկանում է ոչնչացնել տեղի «հեղինակություն» Խվաթսոնը: Նա անողոք որս է սկսում տրոլների դեմ, սակայն նրանց օգնության է հասնում ստորերկրյա վայրում մեծացած տասնամյա որբ Էգզը, որը չի էլ ենթադրում, որ նա մարդ է, այլ ոչ թե տրոլ

 Եթե դուք կարոտում եք անցած դարի 80-ական թվականների հոլիվուդյան մարտաֆիլմերը, ապա «Մեծ հավասարար» ֆիլմը Դենզել Վաշինգտի մասնակցությամբ ձեզ անպայման դուր կգա: Սա տիպիկ ամերիկյան մարտաֆիլմ է, որտեղ ֆիզիկայի և բանականության օրենքները չեն գործում, փոխարենը` շատ կրակում են, սպանում են տարբեր դաժան փևերով, փրկում են գեղեցիկ մարմնավաճառների չարանենգ սլավոնական բանդիտների ձեռքից: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, «Մեծ հավասարար»-ը նկարահանվել է Հոլիվուդյան վատագույն ավանդույթների համաձայն, չնայած դրա, այս ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին:

Վաշինգտոնի գլխավոր հերոս Ռոբերտ Մակկոլը սուս-փուս աշխատում է իր համար շինանյութի խանութում: Ոչ ոք անգամ չի կռահում, թե իր հանգիստ արտաքինի հետևում թաքնված է սառնարյուն մարդասպանը, որը նախկինում աշխատել է Կենտրոնական Հետախուզական Վարչությունում: Սակայն, ահա, նա հանդիպում է մի դժբախտ մարմնավաճառի, որին սորացնում են «սլավոնական արտաքինով» կավատները և նա որոշում է մաքրել հասարակությունը այդ թափթփուկներից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել