Մի կողմից դիմակներ օգտագործելը բավականին հեշտ եւ հաճելի գործընթաց է թվում, բայց չգիտես ինչու, երբեմն արդյունքը ճիշտ հակառակն է ստացվում։
Համաձայնեք, որ տնային պայմաններում պատրաստվող դիմակները երբեք էլ չեն կորցնի իրենց արդիականությունը, քանի որ նման միջոցներն առաջին հերթին հասանելի են բոլորին, եւ երկրորդ՝ դրանք իսկապես ունակ են դրական ազդեցություն թողնել մաշկի վրա, քանի որ միայն բնական բաղադրիչներից են կազմված։
Ի դեպ, տնային պայմաններում դիմակներ պատրաստելն այնքան էլ բարդ գործ չէ, սակայն այս գործում նույնպես կան որոշակի գաղտնիքներ ու կանոններ, որոնց պետք է անպայման հետեւել։
Առաջին հերթին պետք է հիշել, որ դիմակներն անհրաժեշտ է օգտագործել թարմ վիճակում, այսինքն՝ պատրաստելուց անմիջապես հետո։ Ընդ որում, դիմակները պետք չէ նաեւ շատ երկար թողնել մաշկի վրա (սովորաբար 15-20 րոպե, ոչ ավելի)։
Հիշեք նաեւ,որ բոլոր դիմակները քսելուց առաջ պետք է մաշկը խնամքով լվանալ։ Նախընտրելի է, որ դիմակն օգտագործելուց առաջ մաշկի մի փոքր հատվածում փորձեք դիմակի ազդեցությունը՝ իմանալու համար, թե այն ալերգիկ ռեակցիաներ առաջացնու՞մ է, թե ոչ։
Հաջորդ կանոնը, որ պետք է հիշել հետեւյալն է. մրգերով, բանջարեղենով եւ վիտամիններով հարուստ դիմակները քսելուց հետո սնուցող կրեմների օգտագործման կարիք չկա, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում անմիջապես դուրս գալ տանից, քանի որ դրսում արեւի, քամու կամ ցրտի ներգործության պատճառով կարող են մաշկի բորբոքումներ առաջանալ։ Ի դեպ, մրգերով, բանջարեղենով եւ վիտամիններով հարուստ դիմակներ կարող եք ոչ միայն թարմ, այլեւ սառեցված պտուղներով պատրաստել։
Աղբյուրը՝ naturalmask.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ