Կանանց զգեստապահարանը հետաքրքրում է երկու սեռի ներկայացուցիչներին։ Կանայք սովորաբար իրենց զգետսպահարանը դատարկ են տեսնում, մինչդեռ այդ նույն պահարանը տղամարդկանց համար լի ու բավականին հարուստ է թվում։ Ավելին, երբ կանայք սկսում են ասել «հագնելու ոչինչ չունեմ», տղամարդիկ դրանից նյարդայնանում են։ Պետք է նշել, որ տղամարդիկ ու կանայք տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեն հագուստի վերաբերյալ. Այն, ինչ կինը կարծում է սեքսուալ է եւ դուր կգա տղամարդկանց, միգուցե չհամապատասխանի իրականությանը։
Կանացի պարադոքս. նրանք ցանկանում են դուր գալ տղամարդկանց, բայց հետեւում են ընկերուհու խորհուրդին։
Այսպիսով, ներկայացնում ենք մի քանի իրեր, որոնք այնքան էլ սեքսուալ ու գրավիչ չեն տղամարդկանց համար։
1. Առաջին տեղում արեւելյան ոճով կարված տաբատներն են. այո-այո, հենց այդ հարմարավետ ու լայն տաբատները։ Բայց տղամարդիկ կարծում են, որ դրանցով կանանց ոտքերը շատ ավելի կարճ ու տգեղ են, եւ նրանք չեն կարողանում հիանալ դրանով։
2. Երկրորդ հորիզոնականում ստրինգներ են, որոնք թափանցում են ջինսե տաբատներից կամ կիսաշրջազգեստներից։ Տղամարդկանց մի մասը կարծում է, որ այն շատ վուլգար է, իսկ մյուսների կարծիքով դրանք պարզապես ծիծաղելի են։ Եվ եթե գեղեցիկ կազմվածք ունեցող կանանց դեպքում դրանց օգտագործումը կարելի է ընդունել կամ ներել, ապա մյուս դեպքերում դրանք մեծ քննադատության են արժանանում։
3. Երրորդ հորիզոնականում ուգիներն են։ Պարզվում է՝ ոչ մի տղամարդու չի հետաքրքրում, որ դրանք շատ տաք ու հարմարավետ են կանանց համար, քանի որ այս կոշիկների տձեւությունը թույլ չի տալիս տեսնել կնոջ գեղեցիկ ոտքերը. ավելին դրանք, ասես փղի ոտքեր են դառնում։
4.Գլադիատորական կոշիկները. առաջին հայացքից թվում է, որ այս կոշիկներն ընդգծում են կանանց գեղեցիկ ոտքերը, բայց ընդհակառակը. դրանք կանանց նուրբ ոտքերի վրա տգեղ հետքեր կամ սպիներ են թողնում։
5. Գույնզգույն լեգինսները. տղամարդկանց մի մասը կարծում է, որ այդ լեգինսները օգտագործվում են միայն կրկեսային ներկայացումների ժամանակ, ուրեմն աղջիկը կամ մարմնամարզուհի է կամ ծաղրածու։ Բացի այդ, ինչու ծանոթանալ մեկի հետ, եթե նրա հետաքրքիր բարեմասնություններն արդեն տեսնում ես. այլեւս ոչ մի գաղտնիք ու հետաքրքրություն չկա։
Աղբյուրը՝ Liza
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում