Կանոն 1. Երբեք մի քայլեք՝ առանց ձեռքին որեւէ փաստաթուղթ ունենալու
Փաստաթղթերը ձեռքին շրջող մարդիկ կարեւոր հանդիպման գնացող լարված աշխատողի տեսք ունեն, իսկ դատարկ ձեռքով մարդկանց տեսնելիս թվում է, թե սրճարան են գնում: Թերթը ձեռքին մարդիկ այնպիսի տեսք ունեն, կարծես զուգարան են գնում: Բացի այդ, երեկոյան տուն գնալիս մի ամբողջ կույտ տարբեր թղթեր տարեք՝ տպավորություն ստեղծելով, որ ավելի շատ եք աշխատում, քան իրականում թվում է:
Կանոն 2. Համակարգիչն օգտագործեք՝ զբաղված երեւալու համար
Ամեն անգամ, երբ օգտվում եք համակարգչից, պատահական դիտողի համար «աշխատանք» է: Դուք կարող եք անձնական էլեկտրոնային նամակներ ստանալ եւ գրել, մի խոսքով՝ ինչ ուզում եք: Եթե ձեր ղեկավարը բռնացնի ձեզ, իսկ նա անպայման կբռնացնի, կարող եք պաշտպանվել՝ հայտարարելով, որ նոր ծրագրային ապահովում եք ուսումնասիրում եւ գումար տնտեսում, որը կծախսեիք ուսման համար:
Կանոն 3. Խառնաշփոթ սեղանին
Բարձրագույն ղեկավարությունը կարող է հեռանալ՝ սեղանը դատարկ թողնելով: Իսկ մնացյալների պարագայում դա այնպիսի տեսք ունի, կարծես բավականաչափ լարված չեն աշխատել: Ձեր աշխատասեղանին փաստաթղթերի հսկայական կույտ թողեք: Դիտողի համար անցյալ տարվա թղթերը նույն տեսքն ունեն, ինչ ընթացիկ աշխատանքինը, կարեւորը միայն ծավալն է:
Կանոն 4. Ինքնապատասխանիչ
Երբեք մի պատասխանեք հեռախոսազանգերին, եթե ինքնապատասխանիչ ունեք: Մարդիկ ձեզ չեն զանգահարում՝ ոչնչի դիմաց ձեզ ինչ-որ բան տալու համար: Նրանք զանգահարում են, որովհետեւ ուզում են, որպեսզի ԴՈՒՔ անեք ԻՐԵՆՑ գործը: Այդպես չի կարելի ապրել: Բոլոր զանգերն ինքնապատասխանիչին թողեք: Եթե հաղորդագրությունը ձեզ համար է եւ այն աշխատանքով է սպառնում, զանգահարեք ընդմիջման ժամանակ, երբ ձեզ զանգահարողը տեղում չի լինի: Այդպիսով նաեւ ցույց կտաք, ու պատասխանատու եւ բարեխիղճ մարդ եք:
Կանոն 5. Մշտապես նյարդային եւ գրգռված տեսք ունենալ
Հարկավոր է ձգտել մշտապես նյարդային եւ գրգռված տեսք ունենալ, որպեսզի ղեկավարների մոտ տպավորություն ստեղծվի, որ անընդհատ զբաղված եք:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը