Տարվա յուրաքանչյուր եղանակ, ասես, թելադրում է իր ոճն ու գույները, բայց ինչ ընտրել եւ ինչին նախապատվությունը տալ, որոշում ենք ինքներս։ Այդ հարցում հաճախ անհրաժեշտ են լինում մասնագետների խորհուրդները։ NEWS.am STYLE-ը սեզոնի նորաձեւ գույների վերաբերյալ դիմել է դիզայներ Գեւորգ Շադոյանին։
Ահա, թե ինչ է նա խորհուրդ տալիս այս աշնան համար։
«Աշնանը հագուստի մեջ ամենահարմարը տուֆ քարի գույնն է, նրա հետ միասին՝ օխրա դեղինը եւ մուգ կարմիրը՝ նռան գույնը։ Հետաքրքիր կլինի, եթե գեղեցիկ լուծումներով մի քիչ էլ հողային գույներ լինեն հագուստի մեջ՝ կանաչ, սրճագույն..»։
Խոսելով աշնանը պարտադիր համարվող հագուստի եւ աքսեսուարների մասին, Գեւորգ Շադոյանն ասաց, որ ցանկալի է, որ դրանք լինեն վերը նշված գույների մեջ, իսկ աքսեսուարներն էլ չլինեն շատ փայլուն։ «Օրինակ՝ կարող է լինել մի գույնի հարթ հագուստ, վերին հատվածում կոնտրաստ գույնի թեթեւ ժիլետ։ Աքսեսուարներն էլ պետք է ընտրել՝ ելնելով հագուստի կտորի տեսակից»,-նշեց նա։
Դիզայները խորհուրդ է տալիս հագուստ ընտրելիս առաջնորդվել կազմվածքի առանձնահատկություններով։ «Այն, ինչ նորաձեւ է, միշտ չէ, որ համապատասխանում է կանանց մարմնի կառուցվածքին, մաշկի եւ վարսերի գույնին»,-եզրափակեց Շադոյանը։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ