Հայտնի աճպարար Հմայակ Հակոբյանը բժիշկների օգնության կարիքն ունի. «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման նախկին հաղորդավարը ողնաշարի որոշ խնդիրներ ունի։
57-ամյա Հմայակ Հակոբյանը տեւական ժամանակ է տառապում է մեջքի ցավով։ Վերջապես նա որոշել է դիմել մասնագետների օգնությանը եւ գնացել է հիվանդանոց։ Բժիշկները, լսելով նրա գանգատները եւ հետազոտություններ կատարելուց հետո, Հակոբյանի մոտ ողնաշարի օստեոխոնդրոզ են ախտորոշել, հայտնել է Dni-ին՝ հղելով Life News-ին։
«Սովորաբար հիվանդներն այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում այս հիվանդությանը եւ բժշկի չեն դիմում։ Բայց եթե այն ճիշտ ժամանակին չի բուժվում, ապա կարող է շատ լուրջ հետեւանքներ առաջացնել»,-հայտնել է բժիշկը։ Արդյունքում հայտնի աճպարարին բուժման կուրսեր են նշանակել, եւ նա ստիպված մի քանի օր անցկացնելու է հիվանդանոցում։
Իսկ ըստ «Московского комсомольца»-ի՝ Հակոբյանը ճողվածք ունի, որը կապված է մեջքի վնասվածքների հետ, որոնք նա ստացել է ֆիլմարտադրության մեջ աշխատելու ընթացքում։ Պարբերականը նաեւ նշել է, որ առաջին վնասվածքը Հակոբյանը ստացել է այն ժամանակ, երբ սովորում էր էստրադային-կրկեսային քոլեջում. նա ընկնել է մեջքի վրա եւ վնասել ողնաշարը։
«Ինձ շատ լավ եմ զգում։ Այժմ բուժման կուրսեր եմ ընդունում, եւ դա հավանաբար դեռ երկար կշարունակվի։ Բժիշկները ոչ մի հստակ կարծիք չեն հայտնել, թե արդյոք վիրահատության կարիք կլինի, թե ոչ։ Ցավոք, այդպիսի վիրահատությունները Ռուսաստանում դեռեւս այնքան էլ բարձր որակով չեն կատարվում»,- ասել է հայտնի աճպարարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը