Դդումը բացառապես աշնանային մթերք է, որը հարուստ է աշնան գույներով, բույրով, մի փոքր քաղցր ու սուր համով։ Այս մթերքը հիանալիորեն կարելի է օգտագործել ուտեստներ պատրաստելիս եւ վայելել աշնան անձրեւային եղանակին, երբ միայն տաք ու համեղ մի բան ես ցանկանում ուտել։ Հայերը հիմնականում նախընտրում են դդումն օգտագործել աղանդեր պատրաստելիս, սակայն այսօր ես ձեզ կառաջարկեմ դդումով պատրաստվող ճաշատեսակներ, որոնք կարելի է մատուցել եւ որպես առաջին, եւ որպես երկրորդ ուտեստ։
Դդումով եւ չորահացով կրեմ-ապուր
Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 սոխ, 50գր. բեկոն, ռոզմարին, աղ, պղպեղ, 100 գր. յուղալի սերուցք (կարելի փոխարինել նաեւ ջրով) եւ իհարկե, դդում։ Սոխն ու բեկոնը պետք է մի փոքր տապակել ձիթապտղի յուղի մեջ։ Դդումն անհարժեշտ է քառակուսու ձեւով կտրատել եւ սերուցքի կամ ջրի մեջ շոգեխաշել։ Երբ դդումը կփափկի, կաթսայի մեջ կարելի է ավելացնել սոխն ու բեկոնը, համեմել աղով ու պղպեղով. ստացված զանգվածը պետք է լցնել բլենդերի մեջ։
Սխտորով չորահացերը նույնպես շատ հեշտ ու արագ պատրաստման եղանակ ունեն. ձեռքի տակ եղած հացը պետք է շերտերով կտրատել, մի փոքր ձիթապտղի յուղ, իսկ հետո առատորեն սխտոր քսել եւ 5-7 րոպե դնել ջեռոցի մեջ։
Ապուրը մատուցելուց առաջ պետք է մի քիչ ռոզմարին եւ քերած պարմեզան պանիր ավելացնել։
Բանջարեղենով ռագու
Այս ճաշատեսակի պատրաստման համար անհրաժեշտ է գազար, սոխ, սալորաչիր, հունական ընկույզ, դարչին, համեմի սերմեր, լոլիկ, 1 թեյի գդալ շաքարավազ, չիլի պղպեղ (ըստ ճաշակի)։ Գազարը, սոխը շերտազատում եք, տապակում ձիթապտղի յուղի մեջ եւ ավելացնում լոլիկը։ Այս ամենը շոգեխաշում եք մոտ 10 րոպե, մինչեւ գազարը կփափկի։ Այնուհետեւ ավելացնում եք դդումը, սալորաչիրը, շաքարավազը, համեմի սերմերը, մանրացված ընկույզը եւ չիլի պղպեղը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաեւ մի քիչ ջուր լցնել։ Այս ամենը պետք է շոգեխաշել մարմանդ կրակի վրա։
Ուտեստը պատրաստ է. այն կարելի է մատուցել եւ տաք, եւ սառը վիճակում։
Դդումով խավարտ մսագնդերին հետ մատուցելու համար
Խավարտը շատ հեշտ ու արագ պատրաստման եղանակ ունի։ Դրա համար անհրաժեշտ է դդումը քռակուսու ձեւով կտրատել, մանրացնել սամիթի պալարասոխուկը (հարցրեք մայրաքաղաքի սուպերմարկետներում) եւ 5 պճեղ սխտորը։ Այնուհետեւ այս ամենը պետք է լցնել կաթսայի մեջ եւ մի քիչ ջուր ավելացնել. ստացված զանգվածը համեմել աղով եւ սպիտակ պղպեղով։ Ի դեպ, ես նաեւ ավելացնում եմ խմելի-սունելի։ Ստացված զանգվածը եփում եք մոտ 10 րոպե. ուշադրություն, դդումը չպետք է շատ մանրացնել կամ երկար եփել, այլապես շիլայանման զանգված կստացվի։ Վերջում ավելացնում եք նաեւ համեմի սերմերը։
Իսկ մսագնդեր պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ աղացած միս, սոխ, սխտոր, ռոզմարին եւ մեկ ձու։ Այս բոլոր բաղադրիչները պետք է խառնել, գնդիկների տեսք տալ եւ տապակել բուսական յուղի մեջ։
Այս համեղ եւ անչափ ախորժաբեր ու հագեցնող ուտեստը պատրաստ է։ Բարի ախորժակ։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը