«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Փաստեր սիրո մասին

22:03, 15 հոկտեմբերի

Իսկ դուք ամեն ի՞նչ գիտենք սիրո մասին կամ ամեն ի՞նչ այդքան լավ եք հասկանում այս հարցում։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ սիրո մասին, որոնց հազիվ թե տեղյակ լինեք։

Մենք սովորաբար ընտրում ենք այնպիսի զուգընկեր, ով նման չէ մեր ծնողներին, որպեսզի կրկին կարողանանք նրա հետ երկար ժամանակ համերաշխ ապրել մեկ հարկի տակ։

Ավելի ամուր ու ջերմ հարաբերություններ հաստատում են այն զույգերը, ում կրթության մակարդակը համադրելի են, բայց տղամարդու ինտելեկտը պետք է մի փոքր ավելի բարձր լինի։

Առավել համապատասխան են այն զույգերը, ում դեպքում ամուսինը սանգվինիկ է, իսկ կինը՝ մելանխոլիկ։ Այսպիսի ամուսիններն ավելի լավ են հասկանում միմյանց, եւ ավելի ճիշտ կատարում աշխատանքի ու դերերի բաժանումը։ Բայց այսպիսի խառնվածքով զույգեր շատ քիչ են՝ ընդամենը 10%։

Տղամարդիկ ավելի հեշտ են սիրահարվում, քան կանայք. բացի այդ, տղամարդիկ այնքան էլ հակված չեն խզել իրենց հարաբերությունները, երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը։

Հարաբերություններում կանայք ավելի «ծանրաբեռնված են», քան տղամարդիկ, քանի որ նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինտիմ մերձեցմանը եւ պարտադիր են համարում զուգընկերոջ մասին հոգ տանելը։

Աշխարհում ամուսնալուծությունների ամենամեծ թիվը գրանցվում  է չորս տարի համատեղ ապրելուց հետո։

Յուրաքանչյուր տասը ազգից ութն իր մշակույթում ունի ֆլիրտի կամ ռոմանտիկ «փախուստների» մասին տեսարաններ, ավանդույթներ կամ պատմություններ։

«Փորձառու» ամուսիններն ավելի զգայուն են զուգընկերոջ բացասական գնահատականի, քան սիրո դրսեւորման կամ արտահայտման ժամանակ։

Կրքոտ ու ռոմանտիկ սիրուց հետո այն զուգընկերներն են հիասթափվում միմյանցից, ովքեր պատրաստ չեն կայուն հարաբերություններ հաստատելուն, եւ նրանք «անարժան» կամ «վատը» չեն։

Սիրող զույգի համար փորձություններից մեկը առաջնեկի ծնունդն է, այսինքն՝ զույգից անցումը եռյակի։ Որոշ ընտանիքներում ամուսինները չեն կարողանում հաշտվել այս հանգամանքի հետ, ինչի արդյունքում զույգը բաժանվում է։

Սիրային հարաբերություններ սկսելը, պահպանելն ու ավարտելը մեծապես կախված է մեր ընկերանալու եւ փոխըմբռնելու ունակությունների հետ։

Ամուսնացած մարդիկ իրենց ավելի բավարարված են զգում՝ չնայած, միգուցե, իրենց ամուսնությունն այնքան էլ հաջողված չէ։

Ամուսնացած ուսանողները սովորաբար ավելի քիչ են հուզվում քննություններից առաջ։ Առավել հուզվում եւ մտահոգվում են ծնողների հետ ապրող, չամուսնացած երիտասարդները։

Ամուսնացած զույգերն ավելի դժվար են համաձայնության գալիս առօրյա կյանքին վերաբերող հարցերում, քան սեռական ներդաշնակության հասնելու գործում։ Առավել դժվար լուծում են պահանջում երեխաներին դաստիրակելու եւ կնոջը տնային հարցերում օգնելու խնդիրները

Կնոջ եւ տղամարդու իդեալական զույգ կազմելու մասին պատկերացումները կարող են իրարամերժ լինել. մաչո, ով հատակ է լվանում կամ հագուստներ առանձնացնում լվացքի համար կամ կին, ով ունի խիստ բարոյական սկզբունքներ, հիանալի ճաշ է պատրաստում եւ լավ դաստիարակում երեխաներին։Համաձայնեք, ասես մի հումորային տեսարանի հերոսներ լինեն, բայց ինչպես ասում են՝ ամեն կատակի մեջ ճշմարտության հատիկ կա։

Կանանց ցանկությունը՝ հոգ տանել զուգընկերոջ մասին, եւ տղամարդկանց՝ վստահության պահանջը դարձյալ կարող են չհամապատասխանել միմյանց. կնոջը թվում է, որ տղամարդը նրա կողակիցն է, իսկ տղամարդը կարծում է, որ կինը հետեւում է իրեն։  

Հիմնականում զույգերի միջեւ վեճ առաջանում է ոչ թե այն պատճառով, թե ինչու է նրանցից մեկը մի բան այսպես ասում կամ անում, այլ թե ինչպես է նա դա անում կամ ասում։ Այսինքն խնդիրն առաջանում է ոչ թե հարցի բովանդակությունից, այլ կատարման ձեւից։ Երբ ամուսինները կսովորեն միմյանց հետ ճիշտ խոսել, նրանք արդեն կարող են հավակնել երջանիկ զույգ դառնալուն։

Զույգն արդեն ընտանիք է համարվում այն ժամանակ, երբ նրանք կիսում են առօրյա կյանքի խնդիրները, միասին անցկացնում ազատ ժամանակը եւ մտածում հետագա պլանների ու անելիքների մասին։

Զույգերը, ովքեր կարող են ծիծաղել նույն բանի վրա, սովորաբար ավելի ամուր միություն եւ ընտանիք են կազմում։

 

 

Աղբյուրը՝ littleone.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել