ԽՈՅԵՐ
Եթե վերջին շրջանում ձեր սիրտը կոտրված էր, ապա այսօր դուք ուժ կգտնեք ձեր մեջ՝ իրավիճակին այլ տեսանկյունից նայելու համար։ Ձեր միայնակ լինելու մեջ քիչ առավելություններ չկան։ Առաջին հերթին, դուք ազատվել եք հարաբերություններից, որոնք ձեզ ցավ էին պատճառում, իսկ երկրորդ՝ դուք ազատ եք։
ՑԼԵՐ
Օրը ձեզ շատ հնարավորություններ է ընձեռում սիրո, սեթեւեթանքի եւ նոր, ռոմանտիկ ծանոթությունների համար։ Կարեւորը՝ գլուխը չկորցնել նման բազմազանությունից։ Սակայն հնարավոր է՝ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված լինեք կանգնել ընտրության առաջ՝ ում հետ պարել կամ ում հետ երեկոյան գնալ ժամադրության։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք հնարավոր է տրվեք գայթակղությանը։ Օրը դրդում է ձեզ անսպասելի որոշումների։ Եվ եթե նման որոշումներից մեկը լինի ժամադրությունը կամ համբույրը անծանոթի հետ, ապա դժվար թե կարողանաք ընդդիմանալ դրան։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք՝ ստանալ տիեզերքից այն, ինչ ցանկանում եք։ Դա կվերաբերվի ռոմանտիզմին, հարաբերությունների ամրապնդմանը, թե նոր սիրուն, հայտնի չէ, սակայն ձեզ միայն անհրաժեշտ է կենտրոնանալ երազանքի վրա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք եւ ձեր սիրելին հիանալի եւ ներդաշնակ հոգեվիճակում կլինեք։ Ձեր սրտերը արագ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն իրար տեսնելիս։ Բայց միայն դա բավական չէ սիրո համար։ Եթե սիրո կրակը նվեր է երկնքից, ապա ձեր պարտավորությունն է պահպանել այդ կրակը՝ թույլ չտալով դրան մարել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք լիովին կկարողանաք վայելել կյանքը։ Դա կարտահայտվի ձեր տրամադրվածությամբ եւ ամեն մանրուքով ուրախանալու հատկության շնորհիվ։ Նման օրերին ձեզ համար ամեն ինչ արտահայտվում է վառ գույներով։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք հնարավորություն ունեք նորովի տեսնել այն անձնավորությանը, ում վաղուց ճանաչում եք։ Հնարավոր է, դրա համար առիթ հանդիսանա նրա ինչ-որ արարք կամ պարզապես հայացքը եւ ժպիտը։ Գուցե դա առի՞թ է՝ սեթեւեթելու կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար։ Որոշողը դուք եք:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր լավ օր է, որպեսզի ձեր սիրելիի համար ինչ-որ գաղտնիք բացեք կամ այլ կերպ արտահայտեք նրա հանդեպ ձեր վստահությունը։ Ինչպես յուրաքանչյուր մարդ, դուք նույնպես ունեք անձնական տարածք, սակայն երբեմն այն պետք է բացել սիրելիի առաջ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր պետք է պատրաստվեք նրան, որ սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ հարթ չի ընթանա։ Վվեճերը սիրելիի հետ կարող են առաջանալ ոչնչից կամ ցանկացած մանրուքից։ Դա հաճելի չէ, սակայն սարսափելի բան էլ չկա։ Յուրաքանչյուր հարաբերություններ ժամանակ առ ժամանակ պետք է փորձության ենթարկվեն։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր որքան էլ լավատես լինեք, հնարավոր է անձնական կյանքում անզորություն զգաք։ Սակայն աստղերը հուշում են, որ տխրելու պատճառներ չկան։ Դուք պարզապես հոգնած եք եւ չափից դուրս շատ ուժ եք վատնել հարաբերությունների կարգավորման համար։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աշխատեք չբարդացնել հարաբերությունները սիրելիի հետ, իսկ լուրջ խոսակցությունները հետաձգել մեկ ուրիշ օրվա։ Թող որ ամեն ինչ լինի հեշտ եւ դրական, իսկ խնդիրների մասին կարելի է ժամանակվորապես մոռանալ։
ՁԿՆԵՐ
Այսօր դուք պետք է մոռանաք ձեր բարդույթների մասին, որոնք խանգարում են ձեզ երջանիկ լինել անձնական կյանքում։ Աստղերը հուշում են, որ հենց անինքնավստահությունն է, որ հանդիսանում է ձեր խնդիրերի մեծ մասի պատճառը։ Դուք արժանի եք ամենալավին՝ քնքշության, ռոմանտիզմի, երջանկության եւ սիրո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր