Եկեք խոսենք քաղաքականությունից...մասնավորապես քաղաքական պոռնկությունից՝ անցկացնելով հասարակ էրուդիցիայի պրիզմայով, չհավակնելով լուրջ քաքաքագիտական վերլուծության։ Ես այսպիսի մազոխիստական սովորություն ունեմ՝ պարբերաբար հետեւում եմ խորհրդարանական քառօրյաներին։ Այս սովորությունն ինձ մոտ առաջացել է երիտասարդ տարիքից եւ այնպես է արմատացել, որ ցավոք, չեմ կարողանում պայքարել դրա դեմ։ Վերլուծելով մեր «ԱԺ պատգամավորների» ելույթները՝ ես հաճախ գալիս եմ այն եզրակցության (իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում լիովին համոզվում եմ), որ հայ օրենսդիրները հոգեբանական եւ սեռական բնույթի խնդիրներ ունեն։ Կոչ եմ անում ընթերցողին այս աշխատությանը հումորով մոտենալ, այլապես առանց հումորի մեզ միայն երկու ճանապարհ է մնում. օճառ, պարան, աթոռ կամ հրացան, նռնակ եւ ինչ լինում է, թող լինի...
Հայտնի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին ասել է. «Այն, ինչ նախագահները չեն կարողանում անել իրենց կանանց հետ, անում են իրենց երկրի հետ։ Իմ կարծիքով հանճարեղ աֆորիզմ է, որը մեզ հիշեցնում է ֆրեյդիզմի մասին եւ հիանալիորեն ներկայացնում այն, թե ինչու ենք մենք բոլորս, եւ ոչ միայն մենք, հայտնվել նման խորը եւ անհույս «հետույքում»։ Եվ խոսքս իրականում ոչ միայն նախագահների, այլեւ քաղաքական մյուս բոլոր գործիչների մասին է։ Միանգամից նշեմ, որ ես ոչ մի քաղաքական ուժի չեմ սատարում։
Ըստ իս՝ հավասարապես նողկալի են թե մեր գործող իշխանությունները, թե այսպես կոչված ընդդիմությունը, ինչի պատճառով ես հարկադրված ապաքաղաքական անձանց շարքին եմ պատկանում։ Բայց եկեք վերադառնանք մեր ոչխարներին, այսինքն՝ քաղաքական պոռնկությանը։ Հայտնի ակադեմիկոսներից մեկը, ում անունը հասկանալի պատճառով չեմ նշում, շատ դիպուկ բնութագրել է մեր այժմյան քաղաքական «էլիտան»՝ «ոռաբնակ»։ Ներողություն եմ խնդրում կոպիտ եւ կտրուկ արտահայտվելու համար, բայց այս բառը շատ ճիշտ ու ամենայն պերճախոսությամբ ներկայացնում է մեր «ազգի» (այս հասկացությունը մեր քաղաքական գործիչները շատ են սիրում շահարկել) մի ստվար զանգվածի զգացմունքները։ Քաղաքական պոռնկությունը հավանաբար շատ ավելի հին մասնագիտություն է, քան փողի դիմաց մարմին վաճառելը. Իհարկե, սա շատ ավելի անբարոյական է, քանի որ վաճառքի են դրվում խիղճը, պետության եւ հենց այդ նույն ազգի շահերը եւ այլն։
Մեր «ոռաբնակ» օրենսդիրներն այս գործում արդեն կատարելության են հասել։ Նախօրեին լսելով մի քանի պատգամավորների ելույթներ՝ այնպիսի տպավորություն էի ստացել, կարծես աբսուրդի թատրոնում եմ։ Լինելով ցինիկ՝ ես գիտակցում եմ, որ առանց պնակալեզության ոչ մի հաջողության չես կարող հասնել քաղաքական կարիերա կերտելիս, բայց ամեն ինչ իր սահմաններն ունի։ Եթե քննադատությունն ընկալվում է որպես ազգի դավաճանություն, ապա դա արդեն քաղաքական դիսկուրսի սահմանից դուրս է։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա եւ ֆաշիզմ՝ դրանց բնորոշ բոլոր հետեւանքներով։ Պատգամավորներից մի քանիսը, չգիտես ինչու, անտեղի հիշեցին Կոնչիտա Վյուրսթին, ով հավանաբար նրանց սեռական երեւակայության գագաթնակետն է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրանց երկարաշունչ ելույթները։
Ընդհանուր առաքմամբ դիտելով եւ լսելով մեր օրենսդիրների ելույթները՝ անկախ սեռական եւ քաղաքական կողմնորոշումից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր առաջ կանգնած են սեռապես չբավարարված մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն իրենց սեռական ֆանտազիաները գործի դնել ռեալ կյանքում, որոշել են «էն բանից անել» այդ նույն ազգին՝ թեկուզ բառերով։ Հարգարժան եւ մեծանուն Գարեգին Նժդեհի փոխարեն, ով ՀՀԿ-ականների ջանքերով վերջնականապես վարկաբեկվել է, ես խորհուրդ կտայի հանրապետականներին, եւ ոչ միայն նրանց, Ֆրեյդ կարդալ։
Եվ ոչ միայն կարդալ, այլ անգիր անել։ Օրինակ, հետեւյալ միտքը՝ «Միայն ակնհայտ նույնասեռականներն ու նրանց շարքում առաջին հերթին այն մարդիկ, ովքեր չեն կարող թույլ տալ իրենց տրվել զգացմունքային ակտերին, աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ մարդկության ընդհանուր շահերի հարցում...», հստակորեն արտահայտում է շատ հայ գործիչների աշխարհընկալումը։ Մեծ հաշվով, նրանց նեղ շահերի աշխարհը կենտրոնացած է առնանդամի գլխիկի վրա։ Ոչ մի կերպ չի ստացվում հարմարեցնել այն դրա համար բնությամբ նախատեսված տեղում, այդ պատճառով խեղճերն այն փայփայում են, համոզում, ուսումնասիրում, տառապում... Այնպես որ, հայ քաղաքական գործիչները Զիգմունդ Ֆրեյդի իրավացիության եւ հանճարի եւս մեկ ապացույցն են։
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»