Կյանքում հաճախ ենք բախվում այնպիսի իրավիճակների, որոնց ժամանակ այնքան է վստահ չենք զգում մեզ։ Ներկայացնում ենք հոգեբանական մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ նման իրավիճակներից։
Այսպիսով
Երբ մի քանի մարդ միանգամից ծիծաղում են, ապա յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ավելի շատ է դուր գալիս, կամ մեկին, ում նա ավելի մտերիմ է համարում։
Եթե դուք նյարդայնանում եք, բայց ձեզ մի շատ պատասխանատու գործ են հանձնարարել, ապա ծամոն ծամեք։ Այդպես դուք կհանգստանաք, քանի որ սնվելու գործընթացը ենթագիտակցաբար ասոցացվում է հանգստության եւ ապահովության հետ։
Եթե ձեզ վրա ինչ-որ մեկը բարկանում կամ գոռում է, հանգստություն պահպանեք։ Միգուցե դուք այդպես շատ ավելի զայրացնեք նրան, եւ ավելի ուշ նա հաստատ կզղջա իր պահվածքի համար։
Եթե զրուցակցի պատասխանը կիսատ է կամ ձեզ չի գոհացնում, մի կրկնեք հարցը. պարզապես նայեք դիմացինի աչքերին, եւ նա կշարունակի խոսել։
Պարզվում է, որ դեմքի միմիկաներն ազդում են զգացմունքների վրա։ Եթե դուք լայն ժպտաք, ապա այն կօգնի ավելի անկեղծ արտահայտել ձեր երջանկության զգացումը։
Փորձեք խոսել առանց «ինձ թվում է», «ես կարծում եմ» արտահայտությունների։ Սա անտեղի անվստահություն է ներշնչում զրուցակցի մոտ։
Կարեւոր հանդիպումներից առաջ մտածեք, որ զրուցակիցը ձեր հին ընկերներից մեկն է. այսպես ավելի քիչ կհուզվեք։
Եթե ինչ-որ մեկին հանդիպելիս ավելի ցայտուն արտահայտեք ձեր սերն ու ուրախությունը, ապա ժամանակի ընթացքում դուք իսկապես ուրախ կլինեք նրան տեսնելիս։
Եթե կարողանաք սթրեսային իրավիճակներում ամեն ինչ դիտարկել որպես նոր մարտահրավեր, նոր փորձություն, ապա սթրեսի բացասական ազդեցությունը կնվազի։
Ինքնավստահ եղեք ձեր արանքներում. հաճախ մարդիկ չեն տարբերում սովորական ինքնավստահությունը այն բանից, թե արդյոք դուք դա իսկապես կարող եք անել, թե ոչ։
Եթե շատ եք շփվում մարդկանց հետ, ապա ձեր ետեւում հայելի դրեք. ոչ մեկ չի սիրում հաելու մեջ իրենց բարկացած ու նյարդայնացած տեսնել։
Եթե ժողովի կամ հանդիպումների ժամանակ ինչ-որ մեկը պատրաստվում է ձեզ քննադատել, ապա նստեք հենց նրա կողքին. այդպես նա շատ ավելի մեղմ կլինի։
Առաջին հանդիպումը պետք է անցկացնել մի վայրում, որտեղ դուք շատ ավելի դրական էմոցիաներ կստանաք, ինչը ձեզ ավելի մեծ հաճույք կպատճառի։
Հանդիպման ժամանակ փորձեք ուշադրություն դարձնել զրուցակցի աչքերին. տեսողական կոնտակտը կօգնի փոխադարձ համակրանք ձեւավորել ձեր միջեւ։
Աղբյուրը՝ ADME
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով