Հոկտեմբերի սկզբին մեծանուն դերասան Արմեն Ջիխարանը դարձավ 79 տարեկան։ Հենց այդ ժամանակահատվածում պարզ դարձավ նաեւ, որ լեգենդար դերասանի նոր մուսան՝ 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։
«ЭГ» -ին տված հարցազրույցի ժամանակ մեծանուն դերասանը պատմել է իր 33-ամյա սիրուհու մասին։ Պարզվել է, որ զույգն առանձին բնակարան է գնել Մերձմոսկվայում։
«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանհավատալի եւ անիրական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպես է մահացել Արկադի Ռայկինը. նա շատ կարեւոր դեղահաբ պետք է ընդուներ օրական երկու անգամ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետեւաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,-ասել է հայտնի դերասանը։
Դերասանը Վիտալինային ծանոթացրել է Ալլա Պուգաչովայի հետ։
Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային եւ նշել, որ «անմտություն կլինի ասել, որ մենք շատ համերաշխ ենք, քանի որ մեր միջեւ տարիքային մեծ տարբերություն կա»։ Իսկ թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն անգամ չգիտի։
«Սա շատ դժվար հարց է։ Այս մասին շատ գրքեր կան գրված, հորինված, բայց ճշմարտությունը հայտնի չէ։ Եվ այդպես շատ ճիշտ է, քանի որ կյանքդ ստեղծելու հնարավորություն է տրված քեզ։ Իսկ եթե գիտես այդ պատասխանը, ապա դու ՈւՀԱ-ի անդամ ես»,- ասել է դերասանը։
Հայտնի է, որ Ջիգարխանյանը մինչ այժմ կապված է նաեւ իր նախկին կնոջ՝ Տատյանայի հետ, ով ապրում է ԱՄՆ-ում։
«Ես աշխատում եմ նրան նույնպես ապահովել, քանի որ ԱՄՆ-ը մեծ երկիր է, որը շատ բան տալիս, շատ էլ պահանջում է։ Իսկ այդ «պահանջելը» ամենաբարդն է։ Մեր եւ ամերիկացիների բարոյական նորմերը շատ տարբեր են։ Ես շատ հայերի եւ ռուսների գիտեմ, ովքեր այրվել ու մարել են ԱՄՆ-ում»,-ասել է դերասանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն