«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արմեն Ջիգարխանյանն այսօր դարձավ 79 տարեկան

22:07, 3 հոկտեմբերի

Այսօր սովետական եւ ռուսական կինեմատոգրաֆիայի մեծ վարպետ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 79-ամյակն է։ Առաջին անգամ Ջիգարխանյանը նկարահանվել է 1960թ-ին «Փլուզում» ֆիլմում։

Իր ողջ կյանքի ընթացքում այս կոլորիտային հայը նկարահանվել է մոտ 200 ֆիլմում եւ հենց այս դերակատարումների շնորհիվ էլ Ջիգարխանյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ նկարահանված դերասան։ Ի դեպ, այս տխուր աչքերով եւ կովկասյան խառնվածքով դերասանը չի պատրաստվում սահմանափակվել այսքանով։

Վալենտին Գաֆթը նրա մասին մի էպիգրամ է գրել, որը չեն դադարում մեջբերել. «Աշխարհում շատ ավելի քիչ հայեր կան, քան այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել է Ջիգարխանյանը»։ 

Արմեն Ջիգարխանյանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եւ խաղում է թատրոնում, եւ դասավանդում, եւ հաճույք պատճառում իր հանդիսատեսին։ Գրեթե բոլորը ճանաչում են նրա ձայնը, սիրում նրա արվեստը, գնահատում նրա տաղանդը, խարիզման։ Եվ ինչպես մյուս բոլոր հանճարները, Ջիգարխանյանը նույնպես միայնակ է։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջիգարխանյանը մի անչափ հետաքրքիր պատմություն է պատմել. «Մի անգամ Հայաստան էր եկել Վիլյամ Սարոյանը՝ ներկա լինելու իր «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերային։  Մի շարք երիտասարդ դերասաններ եւ ռեժիսորներ ցանկացան նրա հետ զրուցել։ Սա իմ կյանքի ամենահիշարժան օրերից մեկն էր։ Այդ ժամանակ Սարոյանն ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա. «Երբ դու լիովին միայնակ կլինես, աշխարհի ամենաերջանիկ մարդը կդառնաս»։ Սարսափելի մի արտահայտություն, բայց ես արդեն կամաց-կամաց մոտենում եմ դրան։ Այո, ինձ շատ հաճելի է ձեզ հետ զրուցել, բայց ես երազում եմ, որ այս զրույցը շատ արագ ավարտվի, եւ ես գնամ, միայնակ նստեմ, հետո պառկեմ... միայնակ լինեմ»։

Այսօր հոկտեմբերի 3-ն է, եւ ցանկություն է առաջանում լռությամբ գլուխ խոնարհել այս մեծ ու յուրահատուկ մարդու, նրա տաղանդի եւ միայնության առաջ։ Ծնունդդ շնորհավոր, մաեստրո։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել