«Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանները երկարաձգել են պայմանագրերը ֆիլմի յոթերորդ եթերաշրջանի համար, հայտնել է The Hollywood Reporter-ը։ HBO կինոստուդիան դեռ պաշտոնական ծրագրեր չունի ֆիլմի նոր, յոթերորդ եթերաշրջանի նկարահանման համար։ Ի դեպ, հանդիսատեսը առայժմ դիտել է ֆիլմի չորս եթերաշրջան, իսկ հաջորդը մեկնարկելու է 2015թ-ի գարնանը։
Ֆիլմի գլխավոր հերոսները պայմանագիր էին կնքել վեց եթերաշրջանի համար, իսկ այժմ երկարաձգել են այն։ Ի դեպ, դերասանների մասնակցության համաձայնությունը ստանալու համար ֆիլմի պրոդյուսերներն ավելացրել են նրանց հոնորարները, ինչից հետո դերասանները դարձել են կաբելային հեռուստատեսության ամենաշատ վարձատրվող դերասանները։
Նշենք, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալը Ջորջ Մարտինի 1996թ-ին հրապարակված «Սառույցի եւ կրակի երգ» ֆանտաստիկ սագայի էկրանավորումն է։ Սերիալի պրեմիերան կայացել է 2011թ-ին։ Այս հեռուստանախագիծն արդեն 10 «Emmy», «Ոսկե Գլուբոս» մրցանակների է արժանացել։ Իսկ բրիտանական TV Choice Awards-ի ժամանակ ճանաչվել է «Լավագույն հեռուստանախագիծ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են