Ինչպես մեծացել շուրթերն առանց վիրահատության. այս հարցը հուզում է շատ կանանց եւ աղջիկների, քանի որ հաստ ու փարթամ շուրթերը մշտապես գրավում են տղամարդկանց ուշադրությունը։
Պետք չէ մտածել, որ այժմ այնպիսի մեթոդներ ենք առաջարկելու, որ բարակ թելի նման շուրթերը դառնան Անջելինա Ջոլիի շուրթերի պես, բայց այս վարժությունների, գեղեցկացիկ եւ նրբերանգ շրթներկի օգնությամբ կարելի է մեծացնել շուրթերը։
Բայց պետք է զինվել համբերությամբ։ Առաջին ամսվա ընթացքում այս գործողությունները պետք է կատարել ամեն օր (նույնիսկ օրական երկու անգամ), իսկ հետո արդեն կարելի է անցնել շաբաթական 2-3 անգամվա ռեժիմի։
1) Պատկերացրեք, որ շրթներկ եք քսել եւ հիմա պետք է տարածել այն։ Ինչպե՞ս կանեք դա. այո, այո, ստորին ծնոտը ձախ ու աջ շարժելով։
2) Պետք է շուրթերով «ծափահարել»՝ մի փոքր ձգելով դրանք։ Կատարեք տասն անգամ։
3) Ձգում եք շուրթերը եւ միանգամից բացում բերանը։ Հաճախ այս վարժությունը կատարելիս յուրահատուկ շրմփոց է լսվում։ Կատարեք տասն անգամ։
4) Մատների օգնությամբ փորձեք շուրթերը մտցնել հյութի ձողիկի մեջ։ Ձգված շուրթերը պետք է թուլացնել եւ կրկնել վարժությունը տասն անգամ։
5) Կրկին մատների օգնությամբ փորձեք շուրթերի անկյուններից հրել եւ դրանք ներս քաշել հյութի ձողիկի մեջ։ Կրկնել վարժությունը տասն անգամ։
6) Վերջին վարժությունը գրեթե նույնն է, պարզապես պետք է մատներով սեղմել շուրթերի անկյուններից եւ տասն անգամ փորձել «օդային համբույրներ» ուղարկել։
Ամեն անգամ այս վարժություններն անելուց հետո դուք որոշակի փոփոխություններ կտեսնեք ձեր շուրթերի արտաքին տեսքի հարցում եւ ավելի ինքնավստահ կզգաք ձեզ։
Աղբյուրը՝ krasotavnytri.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու