«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ովքեր են ընդունում եւ ովքեր չեն ընդունում Հելոուինը. հայ հայտնիների կարծիքը

20:30, 31 հոկտեմբերի

Հոկտեմբերի 31-ին Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Հայտնի եւ անհայտ սրբերի օրվան զուգահեռ, ոչ պաշտոնապես, բայց մեծ թափով գրեթե ամբողջ աշխարհում նշվում է հին կելտական ծագում ունեցող Հելոուինը, որը կապված է մահացածների հոգիների հանգստության համար տեղի ունեցող հեթանոսական հին շոտլանդական եւ իռլանդական ծեսերի հետ: Ճիշտ է, այս տոնն արեւմտյան ծագում ունի, սակայն վերջին տարիներին տարածում է գտել նաեւ Հայաստանում։

Հայ հայտնիներց ոմանք ընդունում են այս տոնը եւ տոնում, ոմանք էլ՝ դեմ են դրան։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անդրե Սիմոնյանը, Լիլուն, Գոռ Գրիգորյանը  եւ Արմեն Պետրոսյանն իրենց կարծիքն արտահայտեցին տոնի վերաբերյալ։

Անդրե Սիմոնյան

«Այո, ես այսօր տոնելու եմ։ Իմ ամենասիրած տոներից է, քանի որ մութ արվեստը շատ եմ սիրում։ Յուրահատուկ ուրախանալու առիթ է։ Կցանկանայի, որ Բարեկենդանն էլ նույն ձեւով եւ մասշտաբով տոնվեր»։

Լիլու

«Հելոուինը հակաքրիստոնեական տոն է, որը անընդունելի է ինձ համար։ Ինչպես կարելի է մահացած հոգիներին  ու չար ուժերին վերաբերող տոն նշել։ Մեկ անգամ եմ մասնակցել տոնին, երբ առաջարկեցին ընդամենը մասնակցել ֆոտոսեսիայի։ Այդ ժամանակ տեղեկացված չէի տոնի մասին, իսկ երբ ուսումնասիրեցի, որոշեցի այլես չմասնակցել Հելոուինին վերոբերող նախագծերի։ Իմ կարծիքով, այսօր երիտասարդները նշում են, քանի որ տեղեկացված չեն տոնի բուն իմաստի մասին, իսկ եթե տեղեկացված են եւ գիտակցաբար են նշում, ապա Աստված իրենց հետ»։

Արմեն Պետրոսյան

«Հելոուինը ոչ տոնելու եմ, ոչ ել տոնել եմ։ Դա մեզ համար խորթ տոն է, որն, ըստ իս, անիմաստ է տոնել»։

Եգոր Գլումով

«Հանգիստ եմ վերաբերվում։ Առանց թուքը բերանիս ու խաչը աջ ձեռքիս: Ինքս չեմ տոնելու այս տոնը, քանի որ ինձ դուր չի գալիս դդումի համը»:

Հայկ Աֆրիկյան

«Ես եւ իմ կողակիցը երբեք չենք նշել այդ տոնը, որովհետեւ մենք մեզ Քրիստոսի զավակներն ենք համարում: Իսկական քրիստոնյան չպետք է նշի այդ տոնը: Այն եկել է շատ վաղուց  հին կելտական ցեղերից, որտեղ եւ տոնում էին մահվան տոնը՝ կրելով հագուստներ՝ չարի եւ դդմի տեսքով, անգամ նրանք զոհ էին մատուցում բանջարեղենից մինչեւ մարդկային արյուն: Դա քրիստոնյաներին վայել չէ եւ Աստծուն հաճելի չէ հաստատ»:

 

 

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել