Բարեւ ձեզ: Ես 19 տարեկան եմ եւ բավականին դժվար կացության առաջ եմ կանգնել ու ձեր խորհրդի կարիքն ունեմ: Արդեն կես տարի է հանդիպում եմ մի երիտասարդի հետ, եւ մեզ մոտ ամեն ինչ շատ լուրջ է: Համենայն դեպս, նա ինձ հավատացնում է, որ երբ ես ավարտեմ ուսումս, մենք անպայման ամուսնանալու ենք: Ես նրան շատ եմ սիրում: Նա բավականին ապահոված ընտանիքից է եւ ինձանից 5 տարով մեծ է: Վերջին շրջանում նա ինձ համոզում է, որ մեր հարաբերությունները պետք է անցնեն «հաջորդ մակարդակի»՝ սեռական հարաբերություններ ունենալուն: Սակայն անկեղծ ասած՝ այս ամենն ինձ մի փոքր վախեցնում է:
Ասեմ, որ իմ ծնողները շատ պահպանողական հայացքների տեր մարդիկ են եւ անգամ սարսափում եմ մտածել, թե ինչպես նրանք կարձագանքեն, երբ հանկարծ իմանան դրա մասին: Բացի այդ, ես ինքս էլ դրան պատրաստ չեմ: Նա ինձ համոզում է, որ սեքսը ոչինչ չի փոխի մեր հարաբերություններում, այլ ընդհակառակը՝ ավելի լավ ու դրական ազդեցություն կունենա մեր սիրո վրա: Ըստ նրա՝ եթե կինն ու տղամարդը սիրում են միմյանց, ապա սեքսը նրանց սիրո արտահայտման բնական մի ձեւ է: Նա ասում է, որ տղամարդու համար սեքսն անհրաժեշտություն է. «Չէ՞ որ չես ուզում, որ քեզ դավաճանեմ» «Դա քո սիրո ապացույցը կլինի», «Ուրեմն դու ինձ այնքան էլ շատ չես սիրում եւ եթե չես վստահում ինձ, ուրեմն կասկածում ես»: Վերջին մեկ ամսվա ընթացում ես մշտապես այս խոսքերն եմ լսում: Իսկ իմ փաստարկները նրա համար նախապաշարմունք ու հետամնացություն են: Ես չգիտեմ, թե ինչ է պետք անել. մոլորվել եմ: Մի կողմից ես նրան շատ եմ սիրում եւ ցանակնում եմ ցույց տալ իմ մեծ սերն ու այն խորը զգացմունքը, որը ես տածում եմ նրա հանդեպ, բայց մյուս կողմից կարծում եմ, որ դրանից հետո նա պարզապես կկորցնի իր հետաքրքրությունն իմ նկատմամբ: ԸՆկերուհիներիցս ոմանք խորհուրդ են տալիս չհանձնվել, իսկ մյուսները հանդիմանում են՝ հիմար անվանելով ինձ: Միգուցե նա ճիշտ է. ես շատ նախապաշարմունքներ ունեմ, բայց նա չի օգնում ինձ դրանցից ազատվել, այլ ավելի խորացնում է դրանք:
Այո, ես վախենում եմ, որ այդ քայլը կարող է հեղինակազրկել ինձ, եթե մենք բաժանվենք: Ես չեմ ուզում հետեւել ընկերուհուս օրինակին. երբ նա բաժանվեց իր ընկերոջիս, վերջինս ամբողջ համալսարանով մեկ հայատարարել էր, որ քնել է նրա հետ: Ես անգամ չեմ ուզում մտածել, որ նա ունակ է նման քայլի դիմել: Բայց ինչպե՞ս ազատվեմ իմ վախերից: Նա ասում է, որ պատրաստ է սպասել, բայց ոչ ընդմիշտ: Ես վախենում եմ նրան կորցնել: Ի՞նչ անեմ:
Մարինա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան