Երեկ NEWS.am STYLE-ը հայկական հարսանիքի բացառիկ տեսանյութ էր հրապարակել, որը, բառիս բուն իմաստով, ցնցել էր համացանցը։ Հարսը հրավիրված է եղել սեփական հարսանիքին՝ առանց նախապես այդ մասին տեղյակ լինելու։ Փեսացուն եւ հարսնացուի բարեկամները խնամքով թաքցրել են դա նորահարսից, ասել են, թե իբր հրավիրված են փեսայի եղբոր հարսանիքին։ NEWS.am STYLE-ը կապվել է յուրօրինակ հարսանիքի մտահղացման հեղինակի՝ փեսա Հայկ Դուրգարյանի հետ եւ մանրամասներ պարզել։

Մեզ հետ զրույցում Հայկն ասաց, որ հարսանցուն՝ Մարինան, իսկապես տեղյակ չի եղել այդ ամենի մասին։ Հայկը շատ էր հոգնել ստանդարտ հարսանիքից եւ այլ՝ յուրօրինակ բան էր ուզում։
«Երկար մտածելուց հետո գտա այն տարբերակը, թե ինչ ձեւով եմ ուզում ամուսնանալ։ Հոգնեցրած ստանդարտից դուրս բան պիտի լիներ։ Կյանքում դա պետք է անել մեկ անգամ եւ որակով»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե իմանար, որ սիրելիին դա դուր չի գա, դժվար թե նման կերպ կազմակերպեր իրենց հարսանիքը։

Ինչ վերաբերում է հարսնացուի զգեստին, որը շատերի մոտ տպավորություն է թողել, թե հարսանեկան է, Հայկ Դուրգարյանն ասաց, որ դա պարզապես հունական ոճով սպիտակ զգեստ է։ «Ես խնդրեցի, որ նա այդ օրը լինի ամենագեղեցիկը, քանի որ իմ «եղբոր» հարսանիքն էր, եւ ես առաջին անգամ պետք է ներկայացնեի իրեն իմ բարեկամներին»։

Հայկը եւ Մարինան ծանոթացել են «շատ հետաքրքիր կերպ», ընկերություն են արել երկար ժամանակ, սակայն Հայկը չցանկացավ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ շուտով ֆիլմ է նկարահանելու իրենց սիրո պատմության մասին։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ