Սեքսը մեր կյանքի անբաժանելի մասին է կազմում, եւ դա անվիճելի ճշմարտություն է։ Իսկ ինչո՞վ է օգտակար սեքսը, ի՞նչ է կատարվում մարդու հետ սեքսի ժամանակ, ինչու՞ է այն ստիպում տղամարդուն ավելին ցանկանալ, իսկ կնոջը՝ սիրահարվել։ cluber.com.ua ներկայացրել է սեքսի մասին 15 փաստ, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչել ձեզ եւ ձեր զուգընկերոջը։
1. Ըստ վիճակագրական տվյալների՝ սեքսի նախաբանը պետք է սեռական ակտի մեկ երրորդ մասը կազմի, սակայն բրազիլուհիները կարծում են, որ այն պետք է զբաղեցնի ժամանակի 15 %-ը, իսկ ճապոնուհիները՝ 40 %-ը։
2. Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ սեռական ակտը տեւում է 3.5 րոպե, իսկ կնոջը հեշտանք ապրելու համար անհրաժեշտ է 15 րոպե։ Հետեւաբար, կանանց մեծամասնությունը չբավարարված է։
3. Տղամարդուն 2-3 վայրկյան է պետք կնոջը որպես սեռական օբյեկտ ընկալելու համար, իսկ տղամարդկանց գնահատելու համար կանանց պետք է 8 վայրկյան։
4. Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ կնոջը հեշտոցը 14սմ է, բայց գերզգայուն է միայն առաջին հինգը։
5. Եվրոպացի ու ամերիկացի կանանց միայն մեկ քառորդ է կարծում, որ կարելի է ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվել մեկ զուգընկերոջ հետ։ Մնացած երեք-քառորդը ցանկանում է վայելել այս հաճույքը տարբեր տղամարդկանց հետ։
6. Տղամարդկանց 7%-ը շատ կցանկանար ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվել մեկ զուգընկերուհու հետ։
7. Յուրաքանչյուր երրորդ սեռական ակտ կատարվում է «միսիոներական» դիրքով։
8. Սեքսի ժամանակ կնոջ համար հոտերը շատ կարեւոր են, եւ ըստ Սթենդֆորդի համալսարանի գիտնականների՝ սեռական հարաբերություններում կնոջը դուր է գալիս շոկոլադի, վարունգի եւ վանիլինի հոտը։
9.Ենթադրվում է, որ կանանց այսպես կոչված G կետի խթանումը մեծ հաճույք կարող է պատճառել նրանց։
10. Կինն առավել դյուրագրգիռ է դաշտանային ցիկլի 9-րդ եւ 14-րդ օրերում, քանի որ այդ շրջանում կնոջ մոտ անդրոգեն հորմոնը հասնում է իր ամենամեծ կոնցենտրացիային։
11. Քերի Բրեդշոուն իզուր չէր, որ հաճախ էր գնում կոշիկի խանութ։ Պարզվել է, որ կոշիկ փորձելը գրգռում է կանանց՝ ոտքի մատների մերսման շնորհիվ։ Հենց այստեղ են տեղակայված այն կետերը, որոնք պատասխանատու են սեռական օրգաններին արյուն մատակարարելու համար։
12. Կնոջը կարել է գրգռել նուրբ քնքշանքներով. բավական է միայն մեկ մատը տանել կնոջ մարմնով մեկ։
13.Սեռական հարաբերությունների ժամանակ կնոջ կուրծքը մեծանում է մոտ 25%-ով, ինչը կատարվում է արյան հոսքի շնորհիվ։
14. Յուրաքանչյուր քսաներորդ կնոջ մոտ կարող են հեշտոցի նոպաներ սկսվել, ինչը պայմանավորված է տղամարդու սեռական օրգանի «սեղմումով». արդյունքում դրա մկանները ջղաձգական կծկումներ են կատարում։ Նման դեպքերում պարզապես պետք է թուլանալ։
15.Մադոննան ասում էր, որ սեքսը կատարվում է նրա գլխում, եւ նա միակը չէ։ Մարդու գրգռման կենտրոնը հենց գլխուղեղում է։ Հետեւաբար տղամարդիկ անգամ մեկ համբույրից կարող են օրգազմի հասնել. կարեւորը նրա սիրելին իրեն համբուրի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը