Հավի կրծքամիսը անփոխարինելի բաղադրիչ է դիետիկ ուտեստներ պատրաստելու համար, քանի որ այն եւ օգտակար է օրգանիզմի համար, եւ խոլեստերինի շատ ցածր մակարդակ, ինչպես նաեւ շատ պատրաստման հեշտ ու արագ եղանակ ունի։ Հավի կրծքամիսը կարելի է տապակել, եփել եւ զարդարել ինչպես առօրյա, այնպես էլ տոնական սեղանը։
Բայց ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են կարողանում համեղ ու հյութալի կրծքամիս պատրաստել։ Առաջարկում ենք հավի կրծքամիսը մարինադ դնելու մի բաղադրատոմս. ի դեպ, այն կարելի է նաեւ օգտագործել բադի, սագի եւ խոզի մսի համար։
Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է. հավի սառեցված կրծքամիս, մեկ թեյի գդալ կծու մանանեխ, 4-5 ճաշի գդալ բուսական յուղ, երկու ճաշի գդալ սոյայի սոուս, երեք պճեղ սխտոր, աղ, սեւ ու կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։ Կարելի է նաեւ կես թեյի գդալ մեղր ավելացնել, բայց դա պարտադիր բաղադրիչ չէ։
Պատրաստման եղանակը. խորը ամանի մեջ պետք է լցնել սոյայի սոուսը, ճզմած սխտորը եւ վերեւում թվարկված մյուս բոլոր բաղադրիչները։ Այնուհետեւ, հավի միսը հարկավոր է կտրատել մեծ կտորներով (կրծքամիսն անգամ կարելի է չկտրատել) եւ պարզապես դնել խորը ամանի մեջ։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է միսը խառնել խորը ամանի մեջ առկա զանգվածի մեջ՝ թողնելով մոտ 6 ժամ (նույնիսկ կարելի է թողնել ամբողջ գիշեր)։
Աղբյուրը՝ jlady.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը