Լոս Անջելեսում կայացել է American Music Awards-2014 ամենամյա 42-րդ մրցանակաբաշխությունը։ Արդեն ներկայացրել ենք կարմիր գորգով անցած աստղերին, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ովքեր են մրցանակների արժանացել։
«Տարվա արտիստ» անվանակարգում հաղթել է բրիտանական One Direction խումբը, ովքեր այս մրցանակաբաշխության ամենակարեւոր մրցանակին արժանացել են՝ գերազանցելով անգամ Բեյոնսեին, Քեթի Փերիին եւ Ֆարել Ուիլյամսին։ Բացի այդ, խումբը նաեւ արժանացել է «լավագույն փոփ/ռոք խումբ մրցանակին», իսկ նրանց Midnight Memories ձայնասկավառակը հաղթել է նաեւ «տարվա լավագույն փոփ/ռոք ալբոմ» անվանակարգում։
Իգի Ազալեան հաղթել է միանգամից երկու անվանակարգում. նրա The New Classic ալբոմը ճանաչվել է «տարվա լավագույն ռեփ/հիփ-հոփ ալբոմ», իսկ նա՝ «լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող»՝ առաջ անցնելով Էմինեմից եւ Դրեյքից։
«Լավագույն փոփ/ռոք» տղա-կատարող է դարձել բրիտանացի Սեմ Սմիթը, իսկ նույն անվանակարգում լավագույն կին կատարող է դարձել Քեթի Փերին։ «Լատինո» ոճում բացարձակ հաղթանակ է տարել Էնրիկե Իգլեսիասը։
Բեյոնսեն ճանաչվել է «տարվա լավագույն R&B եւ սուլ ժանրերի կատարող» իսկ նրա “Beyonce” ալբոմը ճանաչվել է «լավագույն R&B եւ սուլ ժանրերի ալբոմ»։
Աղբյուրը՝ etonline.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին