Ռուսական СТС հեռուստաընկերությունը շուտով ցուցադրելու է «Վերջին Մահիկյանը» ֆիլմի երրորդ եթերաշրջանը, որի գլխավոր դերում սիրված եւ ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանն է։ Հենց այս իրադարձության կապակցությամբ HELLO! ամսագիրը հյուրընկալվել է Հրանտ Թոխատյանի ընտանիքին եւ հարցազրույց անցկացրել նրա հետ։
«Երեւանում դերասանն ամենահայտնի ու հարգալից մարդկանցից մեկն է։ Հրանտ Թոխատյանի դեմքը տարածված է ամբողջ Երեւանով մեկ՝ հեռուստաեթերում, պաստառների եւ թատերական աֆիշների վրա»։
-Դուք մի շարք հետաքրքիր նորություններ են պատմում հայկական մշակույթի, հայերի եւ նրանց պատմության մասին։ «Վերջին Մահիկյանը» ֆիլմի աշխատակիցները խորհրդակցու՞մ են ձեզ հետ։
- Այո, բայց նրանք էլ են պատասխանատվությամբ մոտենում իրենց գործին։ Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ նկարահանումների ժամանակ բերեցին մեր ազգային քյուֆթան եւ դոլման, որոնք պատրաստել էին նկարահանող խմբի անդամները։ Իհարկե, կարելի էր ավելի հեշտ ճանապարհ ընտրել եւ պատվիրել, բայց նրանք նախընտրել էին ինքնուրույն պատրաստել։ Ինչ վերաբերում է իմ ռուսերեն լեզվին, ապա մենք ի սկզբանե որոշել էինք Կարենի խոսելաձեւին հայկական կոլորիտ փոխանցել, եւ հենց այդ պատճառով նա նման ակցենտով եւ հայկական շեշտադրումներով է խոսում։ Հետեւաբար միշտ չէ, որ ճիշտ ու գրագետ խոսքեր է արտասանում։ Եվ դա ինձ մոտ շատ հեշտությամբ է ստացվում. սկզբում ես մտածում եմ հայերեն, այնուհետեւ թարգմանում դա ռուսերեն։ Շնորհակալ եմ այս ծրագրի պրոդյուսեր Ռեզո Գիգինեիշվիլիին եւ ռեժիսոր Ակակի Սախելաշվիլիին ինձ նման հնարավորություն տալու համար։ Նրանց շնորհիվ այժմ ես եւս մեկ ընտանիք ունեմ Մոսկվայում։
Հրանտ Թոխատյանն իր ընտանիքի հետ (ձախից աջ). կինը՝ Լուիզան, դուստրը՝ Լիլիթը, որդին՝ Արամն ու նրա հարսնացուն՝ Աշխենը։
- ...Հրանտ, ինչ-որ խոստովանությու՞ն եք ցանկանում անել։
- (Ծիծաղում է)։ Իհարկե, ես խոսում եմ սերիալային ընտանիքիս մասին, քանի որ ֆիլմի բոլոր դերասանների հետ մենք հիանալի ընկերներ ենք։ Իսկ հեռուստասերիալում իմ երեխաներն ուղղակի հրաշք են։ Ես նրանց համարյա սեփական երեխաներիս նման սիրում եմ՝ հատկապես կրտսեր դստերս։ Ի դեպ, փոքրիկ դերասանուհի Լուիզա-Գաբրիելա Բրովինայի հետ մտածել ենք, որ եթե ես չեմ կարող լինել նրա իսկական հայրիկը, ապա կարող եմ լինել կնքահայրը, եւ ես շուտով կդառնամ նրա կնքահայրը։
- Լուիզա, Դուք երիտասարդ ու գեղեցիկ կին եք, մի՞թե չեք խանդում Ձեր ամուսնուն։
- Ես հիանում են նրանով։ Իսկ եթե խանդի զգացում է առաջանում, ապա առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Նշանակում է, որ ինչ-որ բան թերի եմ արել կամ անտեսել եմ ու չեմ կարողացել արդարացնել նրա սպասելիքները։ Հետեւաբար, ես մշտապես աշխատում եմ հոգատար ու ուշադիր լինել ամուսնուս նկատմամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»