«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայկական հումորի սահմանները. Հովհաննես Դավթյանը՝ հումորի որակի, արգելված թեմաների, արտագաղթի եւ առաջիկա ներկայացման մասին

14:41, 28 նոյեմբերի

Դեկտեմբերի 14-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կտիրի «անքնություն»։ Դերասան Հովհաննես Դավթյանն իր անքնությունը կկիսի հանդիսատեսի հետ։ Սթենդ ափ կատակերգության ժանրում նա առաջին անգամ չէ հանդես գալիս։ Արդեն մի քանի տարի է, «Քաղաքում» հեռուստասերիալի Մխոն, ինչպես շատերը նրան ճանաչում են, տարբեր ակումբներում սթենդ ափ ժանրի հումոր է ներկայացնում։ NEWS.am STYLE-ը հանդիպել է նրա հետ եւ խոսել առաջիկա ներկայացման, հայաստանյան հումորի որակի եւ արգելված թեմաների մասին։

Որքա՞ն ժամանակ է, ինչ հանդես եք գալիս այս ոճում եւ ինչու՞ ընտրեցիք հենց այս ժանրը։

Որպես թատերական ներկայացում, սա առաջինն է, սակայն մինչ այս վերջին երկու տարիների ընթացքում հանդես եմ եկել ակումբային ձեւաչափում, եւ վերջապես հասունացավ թատրոնի բեմ բարձրանալու միտքը։ Լավագույն կտորներից հավաքվեց ներկայացում, թատերայնացվեց, եւ սեպտեմբերի 19-ին Տիկինկային թատրոնում կայացավ պրեմիերան։ Արձագանքները լավն էին, դահլիճը լեփլեցուն էր, մարդիկ գոհ էին ու զգացված, որովհետեւ շատ հետաքրքիր էր անսպառ երկու ժամ ծիծաղ պարգեւել հանդիսատեսին, իսկ վերջում մտորելու տեղ տալ կարեւորագույն խնդրների մասին, որոնցից մեկն է, օրինակ, արտագաղթը։

Ինչո՞ւ հենց «Անքնություն» եւ ի՞նչ խնդիրների եք անդրադառնում Ձեր ներկայացման մեջ։

«Անքնություն», որովհետեւ ներկայացումը սկսվում է անքնության մասին իմ բողոքով, որն իրական է, քանի որ լարված գրաֆիկի պատճառով ես ունեմ այդ խնդիրը։ Սկսվում է այդ բողոքից, շարունակվում սոցիալական թեմաների շուրջ եւ հասնում մինչեւ իշխանությունների եւ կառավարության մասին բողոքների։ Կարծում եմ՝ առանց այս վերջին երկուսի, արդիական հումոր չի լինում։ Ամեն ինչի էլ անդրադարձ կա ներկայացման մեջ՝ մինչեւ անգամ Կոմայգում կանգնող տղաների եւ այժմեկան այլ հարցերի մասին։

Հե՞շտ է հումորի միջոցով խոսել իրականում շատ ցավոտ թեմաների մասին եւ մի՞շտ է, որ ստացվում է։

Ստացվում է, թե ոչ, ես չէ, որ պետք է ասեմ։ Բայց հանդիսատեսի գոհունակությունից ենթադրում եմ, որ ստացվում է։ Ես մասնագիտությամբ դերասան եմ, եւ ինձ համար հեշտ է, որովհետեւ հաճելի է։ Այն, ինչ սիրով ես անում, հեշտ է եւ հետաքրքիր։ Ինչ վերաբերվում է ցավոտ թեմաներին, ապա բեմում ինձ գերագույն հաճույք է պատճառում միայն մեկ բան՝ երբ դերասանի խաղը համեմված է տրագիկոմիկ ընթացքով, այսինքն՝ միայն կատակերգություն չէ, այլ լացի ու ծիծաղի անընդհատ փոփոխությամբ է գնում առաջ։ Ես խոսում եմ բաների մասին, որոնց հետ յուրաքանչյուր մարդ, ապրելով այս երկրում, բախվում է։ Ներկայացման ավարտը, սակայն, լավատեսական է, որովհետեւ պետք չէ հոռետեսությամբ ապրել։ Ես հանդիստատեսին կոչ եմ անում, անկախ ամեն ինչից, չլքել մեր երկիրը, պետք է մնալ, ապրել մեր հողում, մեր տներում՝ հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի, որ բոլոր հեռացողները աշխարհի բոլոր անկյուններից մի օր կհավաքվեն ու կվերադառնան Հայրենիք։

Իրոք հավատո՞ւմ եք, որ այդպես կլինի։

Ես փորձում եմ եւ ուզում եմ հավատալ։

Կարո՞ղ ենք ասել, ոդ Դուք երբեք չեք արտագաղթի, կամ ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հեռանալ Հայաստանից։

Որքան էլ հայրենասեր լինես, մինչեւ վերջ ոչ ոք չի կարող դիմանալ, չափ կա։ Երբ լցվում է համբերությունը, սպառվում է ամեն ինչ, նույնիսկ ամենահայրենասեր մարդը կարող է չդիմանալ։ Ես կարծում եմ, որ չեմ արտագաղթի, բայց ես չգիտեմ, թե ինչքան կդիմանանմ։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, որ մենք աշխատենք, ապրենք, կայանանք մեր երկրում։

Սթենդ ափը բարդ ժանր է համարվում, պետք է որ դժվար լինի միայնակ այդքան ժամ անդադար խոսելն ու ծիծաղեցնելը։

Դա ինձ ավելի հարազատ է, երբ բեմում մենակ եմ, եւ ամբողջ բեռը ինձ վրա է։ Եթե ես կարող եմ բարձրացնել 200 կգ ծանրաձողը միայնակ եւ պատվով՝ չգցելով ոտքիս, ես դա անում եմ եւ սիրով եմ անում։ Յուրաքանչյուր դերասանի համար ուրախալի եւ ոգեւորիչ կլինի այն, որ ինքը կարողանում է անել միայնակ այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել 10-15 հոգով կամ անում են, բայց 10-15 հոգանոց խմբով։

Իմպրովիզներ անու՞մ եք, թե ամեն ինչ սցենարով է ընթանում։

Գրվում է սցենարը, որն իր ընթացքով գնում է, սակայն երբեմն դահլիճից ռեպլիկներ են լինում, եւ այդպես իմպրովզիներ են ստացվում։ Մարդիկ կան, որ բոլոր ներկայացումներին եկել են, բայց շարունակում են գալ, որովհետեւ իրենք գիտեն ներկայացումը, բայց տեսնում են, որ ամեն անգամ նոր իմպրովիզներ, մեջբերումներ են լինում։

Կա՞ն արգելված թեմաներ, որոնց երբեք չեք անդրադառնա։

Երկու թեմա կա, որոնց երբեք չեմ անդրադառնա։ Մեկը ֆիզիկական խնդիրներ՝ հաշմանդմություն ունեցող մարդիկ են, մյուսը՝ վերերկնային կյանքը։ Իհարկե, կան նաեւ թեմաներ, որոնց ոչ թե չի կարելի անդրադառնալ, այլ անդրադառնալ չափավոր։ Դրանք նույն այդ քաղաքական թեմաներն են։

Դո՞ւք եք որոշում այդ չափը։

Գլուխ գովալ չլինի, բայց ես ունեմ հոտառություն, թե մինչեւ որտեղ է կարելի եւ որտեղ չի կարելի գնալ։

Ի՞նչ կասեք հայկական հումորի մասին։ Ի՞նչ վիճակում է հումորը Հայաստանում։

Հումորի չափաբաժինը բավականին շատ է, քանակի հետ խնդիր չկա, որակի հետ է խնդիրը։ Ես ինքս կողմ եմ ինտելեկտուալ հումորին, բայց դա գրեթե չի հասկացվում։ Ես իմ ներկայացումներում ինտելեկտուալ հումորի չափաբաժին դնում եմ, բայց, ցավով եմ ասում, կամ չի հասկացվում կամ հասկացվում է, բայց չի ընդունվում։ Մեր ազգը սիրում է պարզ, մատչելի, հեշտ մարսվող հումոր։ Ես ուզում եմ բարձրացնել նշաձողը՝ մատուցելով ինտելեկտուալ հումոր, բայց երբ տեսնում ես, որ արձագանք չկա, նեղվում ես եւ ստիպված հանում այդ կտորները։

«Քաղաքում» սերիալում Մխոյի դերում եք արդեն չորս տարի։ Չե՞ք հոգնել։

Ժամանակ առ ժամանակ լինում է, որ հոգնում եմ, զանգահարում եմ սցենարիստին եւ ասում՝ վերջ, բավական է, էլ մի գրի, ամեն ինչ իր չափն ունի, բայց եթե սերիալն իսկապես ռեյտինգ ունի, սիրված է, թող շարունակվի։ Կարեւորը՝ ես իմ կերպարի հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ։

Չունեք, բայց շատերը Ձեզ նույնացնում են նրա հետ։

Ես գիտեմ, որ բոլորը իմ կերպարի հետ են ասոցացնում ինձ, եւ շատերը գալիս են իմ ներկայացումներին հենց դա տեսնելու, սակայն Մխոյի մասին այնտեղ ոչ մի ակնարկ չկա։ Ինձ համար շատ թանկ զգացողություն է, երբ հանդիսատեսն այդ սպասումներով գալիս է եւ, չտեսնելով դա, հիասփաթված չի գնում, այլ շատ գոհ է լինում։

Բացի սերիալից եւ «Անքնությունից», ի՞նչ ծրագրեր կան։ Շարունակելո՞ւ եք հանդես գալ ակումբներում։

Առաջիկայում ակումբենրում չեմ կարծում, որ հանդես կգամ։ Միգուցե տարվա մեջ մեկ-երկու կորպորատիվ միջոցառում վարեմ, բայց հասնել թատրոնի բեմ եւ հետո նորից իջնել ակումբ... չեմ կարծում։ Երբ ելույթ ես ունենում, եւ այդ ընթացքում ինչ-որ մեկը ծամում է, ուտում, խմում, առջեւովդ մատուցող է անցնում, այդ ամենը շատ տհաճ է յուրաքանչյուր դերասանի համար, իսկ թատրոնում հանդիսատեսը կենտրոնացած է միայն քեզ վրա։

Բայց թատրոնը կոմերցիոն չէ։ Չես կարող այնտեղ շատ գումար վատսակել, այնպես չէ՞։

Պետք է խոստավանեմ, որ ես դեռ գումար չեմ վաստակել, շատ մեծ թվեր միայն ծախսել եմ, պարտքեր կուտակել՝ հասնելով այս աստիճանին, բայց. տեսնելով մարդկանց գոհունակությունը, հանուն դրա ես անընդհատ պարտքեր եմ անում եւ չեմ ակնկալում գումար։

Բայց չե՞ք կարծում, որ ցանկացած նախագծի հաջողություն կախված է դրա «վաճառքից»։ Այսինքն՝ կոմերցիան կապ ունի հաջողության հետ։

Իհարկե, համաձայն եմ։ Ես հիմար չեմ, եթե տեսնեմ, որ չի վաճառվում, չի ընդունվում եւ չի դիտվում, բնականաբար կվերջացնեմ, ուրիշ բան կմտածեմ։ Ես աշխատասեր եմ ու համառ, միտքս էլ պրպտուն է։ Պարզապես իմ ներկայացումների մասին մարդիկ դեռ չգիտեն, իսկ գովազդը շատ թանկ է, այդ պատճառով դեռ շահույթ չեմ ստացել։ Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, նշեմ, որ արդեն նոր սթենդ ափի սցենար եմ գրում, որը կներկայացնեմ 2015 թվականին եւ, հուսամ, ավելի մեծ թատրոնում։ 

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել