Հարսանիքը յուրաքանչյւոր մարդու կյանքի ամենավառ ու երջանիկ իրադարձություններից է, երբ ուզում ես, որ ամեն ինչ իդեալական լինի։ Հարսանիքի համար բարենպաստ օրեր գրեթե բոլոր զույգերն են փնտրում։ Աստղագետները պնդում են, որ հարսանիքի օրվա ճիշտ ընտրությունը պակաս կարեւոր չէ, որքան զույգերի բնավորության գծերի համապատասխանությունը, եւ աստղագիտության մեջ գոյություն ունեն օրեր, որոնք առավել բարեհաջող են ամուսնության համար։ Ստորեւ նեկայացնում ենք 2015 թվականի հարսանիքների համար ամենահաջող օրերը՝ տարվա յուրաքանչյուր ամսվա համար։
Հունվար. բարեհաջող օր ընդհանրապես չկա։
Փետրվար. բարեհաջող օրերն են՝ 12-19-ը։
Մարտ. ամուսնության համար բարեհաջող օրերը քիչ են։ Մարտի 20-ին արեւի խավարում է։ Այս եւ հաջորդ օրը կնքված ամուսնությունները դատապարտված են անհաջողության։ Մարտի 24-31-ը կարելի է հարսանիք անել, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ շրջանում Մեծ Պահք է։
Ապրիլ. ապրիլի 4-ին լուսնի խավարումն է, դրան մոտ գտնվող օրերը բարեհաջող չեն ամուսնության համար։ Հարսանիքների համար բարենպաստ օրերն են՝ ապրիլի 8-11-ը։
Մայիս. ամենաբարեհաջող օրերը ամուսնության համար մայիսի 8-16-ն են։ Մայիսի վերջը հարսանիքների կազմակերպման համար լավ չէ։
Հունիս. աստղագիտության տեսանկյունից հարսանիքների համար այս ամսվա բարեհաջող օրերն են հունիսի 14-30-ը։ Հունիսի 13-ը, որը շաբաթ է, համարվում է վհուկների ամուսնության օր, այդ իսկ պատճառով այդ օրը խորհուրդ չի տրվում ամուսնանալ։
Հուլիս. հուլիսի 1-3-ը հիանալի օրեր են ամուսնության համար, որը խոստանում է լինել ամուր եւ երկարատեւ, իսկ զույգերը միմյանց հանդեպ հավատարիմ եւ սիրով կլինեն։ Ամուսնության համար վատ չեն նաեւ մինչեւ հուլիսի 18-ն ընկած օրերը, իսկ հուլիսի 25-ից հետո չի կարելի ոչ մի դեպքում ամուսնանալ։
Օգոստոս. այս ամսում հարսանիքների համար ընդհանրապես բարեհաջող օրեր չկան։
Սեպտեմբեր. այս ամսվա ամենաբարեհաջող օրը սեպտեմբերի 11-ն է։ Սեպտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածը նույնպես վատ չէ։ Սեպտեմբերի 13-ին արեւի խավարում է, 27-ին՝ լուսնի։ Այդ եւ դրանց մոտ գտնվող այլ օրերին չի կարելի ամուսնանալ։
Հոկտեմբեր. բարեհաջող օրերը քիչ են, բացառությամբ՝ հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածի։
Նոյեմբեր. բարեհաջող օրերն են՝ նոյեմբերի 9-15-ը եւ 28-30-ը։
Դեկտեմբեր. այս ամսում ամուսնության բարեհաջող օրերը նույնպես քիչ են, սակայն եթե շատ եք ցանկանում մինչեւ տարվա վերջ ամուսնանալ, ապա ավելի լավ է դա անել դեկտեմբերի 30-ին եւ 31-ին։
Հիշեցնենք, որ բարեհաջող օրերի սույն վերլուծությունը վերաբերում է միայն 2015 թվականին:
Աղբյուրը՝ Astromeridian.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին