«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՁԵՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՈՐՈՍԿՈՊԸ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

09:00, 12 դեկտեմբերի

ԽՈՅԵՐ

Խոյերն իրենց բնույթով կարիերիստ են եւ իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի, սակայն 2015 թվականին նման մեթոդներն արդյունք չեն բերի: Դուք պետք է սովորեք բանակցությունների լեզուն եւ փոխզիջումների գնալ: Դա կօգնի ձեզ նոր համախոհներ ձեռք բերել, իսկ թշնամիների թիվը կպակասի: Հաջորդ տարին բարեհաջող է բիզնես հիմնելու համար: Միեւնույն ժամանակ, 2015-ին կնքված գործարքները անհաջող կլինեն: Որոշ Խոյերի մոտ 2015-ին դրական փոփոխություններ կլինեն կարիերայում: Մեծ ջանքերի շնորհիվ դուք կարող եք նոր աշխատանք գտնել կամ էլ բարձրացնել ձեր աշխատավարձը: Որոշներին սպասվում է աճ կարիերայում եւ հետաքրքիր առաջարկներ:

ՑԼԵՐ

Սիրելի մարդու աջակցության շնորհիվ արդեն տարվա սկզբից դուք կսկսեք փոխել աշխատավայրում ձեր դիրքերը, ինչը դուր չի գա տնօրինությանը, եւ մկիգուցե ձեզ ազատեն աշխատանքից: Որոշ Ցլեր իրենց կամքով կհեռանան աշխատանքից: Ամեն դեպքում, 2015-ին հնարավորություն կունենաք թողնել ձանձրալի աշխատանքը եւ նոր բան փնտրել: Հնարավոր է նաեւ աշխատանք գտնեք արտերկրում: Իսկ նրանց, ովքեր որոշել են իրենց սեփական բիզնեսը հիմնել, 2015-ին հաջողությունը կժպտա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Գալիք տարին Երկվորյակները կնվիրվեն ղեկավար պաշտոն զբաղեցնելու գործին՝ այդ նպատակին հասնելու համար օգտագործելով իրենց կապերն ու ծանոթությունները: Ոմանց կհաջողվի հասնել դրան: Կարիերայի աճի համար ամենաբարեհաջող շրջանը 2015 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածն է: Ամենամեծ հաջողությունները սպասվում են ստեղծագործ Երկվորյակներին: Շատերը հաջորդ տարի կփորձեն աշխատել ինքնուրույն, որպեսզի ոչ մեկից կախում չունենան եւ կարողանան ազատ տեղաշարժվել երբ ցանկանան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

2015-ի առաջին իսկ ամիսներից ձեզ սպասվում են դժվարություններ աշխատավայրում՝ վեճ գործընկերների հետ, մրցակցություն, իրավիճակի սրում եւ այլն: Սեփական գործը ձեզ հաջողություն եւ ֆինանսական բարեկեցություն կբերի: Աստղերը ձեզ հուշում են գալիք տարի զբաղվել ստեղագործական աշխատանքով եւ չդոփել տեղում, լինել առավել ակտիվ: Նրանք, ովքեր դժգոհ չեն իրենց աշխատանքից, կարող են առաջնորդի դեր զբաղեցնել աշխատավայրում, իսկ նրանք, ովքեր չեն հաշտվում աշխատավայրում իրենց ցածր դիրքի հետ եւ ցանկանում են փոխել աշխատանքը, ապա աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել դա մինչ գարուն:

 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կարիերայի համար ամենաբարեհաջող շրջանը կլինի տարվա վերջին երեք ամիսներին: Դուք լի կլինեք էներգիայով, թարմ մտքերով: Շատ Առյուծներ գալիք տարում գոհ կլինեն իրենց ֆինանսական վիճակից: Եկամուտն անընդհատ կաճի, հատկապես նրանց մոտ, ովքեր սեփական եռանդը չեն խնայում աշխատանքում: Աստղերը հուշում են տարվա առաջին կեսին խուսափել պարտք անելուց կամ վարկ վերցնելուց: 2015-ին դուք շատ նախանձողներ կունենաք, ընդ որում՝ մոտ շրջապատում, ովքեր կխանգարեն ձեզ հասնել հաջողությունների:

ԿՈՒՅՍԵՐ

2015-ին ձեր ֆինանսական հաջողությունն ու կարիերան լի կլինեն հակասություններով: Մի կողմից, Կույսերը գալիք տարում կկարողանան գրագետ տնօրինել իրենց ֆինանսական միջոցները եւ շատացնել դրանք: Սովորաբար Կույսերը ռիսկի չեն դիմում, սակայն 2015-ին դուք կարող եք ռիսկային գործարքներ կնքել, որը կապահովի ձեր ֆինանսկաան կայունությունը հաջորդ մի քանի տարիներին: Հնարավոր է համագործակցություն՝ արտերկրի կազմակերպությունների հետ: Մյուս կողմից, սակայն, տարեսկզբին կարող են խնդիրներ առաջանալ օրենքի հետ: Որոշ Կույսեր 2015 թվականին ստիպված կլինեն փակել իրենց գործը մեծ հարկերի պատճառով, հնարավոր է նաեւ ֆինասնական անկում, եթե ժամանակին չնկատեք ձեր թշնամիներին եւ մրցակիցներին:

ԿՇԵՌՔՆԵՐ

2015 թվականի հորոսկոպի համաձայն՝ Կշեռքները հաջորդ տարի հնարավորություն կունենան փոխել իրենց ախատանքն առավել բարձր վարձատրվող աշխատանքով: Ձեր տաղանդն ու ձգտումը կգնահատվեն ըստ արժանավույնս, եւ դուք լավ առաջարկներ կստանաք: Աստղերը բարեհաճ կլինեն ձեր նկատմամբ գալիք տարի, եւ ձեր աշխատանքը կտա իր պտուղները: Ֆինանսական առումով նույնպես բարեհաջող տարի կլինի: Նյութական բարիքների նոր աղբյուրները իրենք իրենց կգտնեն ձեզ: Հնարավոր է նաեւ, որ ձեզ վերադարձնեն հին պարտքերը:

ԿԱՐԻճՆԵՐ

2015-ին դուք լի կլինեք մեծ էներգիայով՝ նոր գործեր, նախագծեր: Յուրաքանչյուր նախաձեռնություն դուք կիրականացնեք մեծ էնտուզիազմով, սակայն դա միայն սկզբում: Սակայն Այծի տարին ձեզ կսովորեցնի ավարտին հասցնել սկսած գործը, հասնել պրոֆեսիոնալիզմի: Կարիերայում մեծ առաջընթաց աստղերը ձեզ համար չեն կանխագուշակում, սակայն անպայման կլինի նոր կապերի հաստատում, հեղինակության ամրապնդում, որակավորման բարձրացնում, ինչն հետագայում շատ կօգնի ձեզ: 2015-ին Կարիճներին կանհանգստացնի ֆինանսական միջոցների բացակայությունը, սակայն գործարար Կարիճները կկուտակեն անհրաժեշտ կապիտալը: Բայց աստղերը հուշում են ի ցույց չդնել դա: Հնարավոր է՝ ձեզ կողոպտեն, կամ հարկային ծառայությունը վերահսկողություն սահմանի ձեզ վրա:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

2015 թվականին Աղեղնավորներից ոչ բոլորը կցանկանան փոխել իրենց աշխատանքը, միգուցե այն պատճառով, որ նրանց դուր են գալիս գործընկերների հետ հարաբերությունները եւ աշխատանքային հանգիստ պայմանները: Որոշներն անգամ ցանկություն կունենան վերադառնալ իրենց հին գործին: Աստղերը ձեզ հուշում են, որ գալիք տարվա աշնանը հնարավոր է սրվեն հարաբերությունները ղեկավարների հետ, որը պետք է հաղթահարել: Գարնանը դուք ֆինանսական լարվածություն կապրեք, որից ձեզ կօգնեն դուրս գալ ձեր ընտանիքի անդամները: Այնուամենայնիվ, այդ շրջանում պարտքերից չեք խուսափի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Գալիք տարի ձեր կարիերայի առջեւ կանաչ լույս կվառվի: Միգուցե ձեզ վստահեն նոր նախագծի իրականացում, եւ դուք կարողանաք ցույց տալ ձեր տաղանդն ու կարողությունները: Ղեկավարությունը բարեհաջող տրամադրված կլինի ձեր հանդեպ եւ կգնահատի ձեր ջանքերը: Նրանք, ովքեր աշխատանք են փնտրում,  նույնպես կգտնեն ցանկալի աշխատանքը: Եկամտի բարձրացում կսպասվի տարվա երկրորդ կեսում, որը շատ մեծ չի լինի, բայց կլինի կայուն: Լուրջ ֆինանսական բարեկեցություն սպասվում է ամառվա սկզբից, սակայն դա կլինի միայն ձեր աշխատասիրության եւ ջանքերի շնորհիվ:  

 ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները 2015 թվականին ստիպված կլինեն զբաղվել ոչ այն աշխատանքով, որի մասին երազում են, այդ իսկ պատճառով կարիերայում աճ չի կանխատեսվում: Չէ՞ որ աշխատանքը պետք է նաեւ դուր գա, ոչ միայն ֆինանսական բարեկեցություն ապահովի: Աստղերը հուշում են, որ հաջորդ տարի ինչ-որ մեկը կուղղորդի ձեզ աշխատանքի մեջ: Նա կկարողանա ձեր ստեղծագործական ջիղը տանել անհրաժեշտ ուղղությամբ՝ ստիպելով ձեզ գործել: Ամենահաջող ուղղությունները Ջրհոսների համար կոմերիցոն եւ ստեղծագործական դաշտում են:

Ջրհոսները սիրում են ազդել մարդկանց վրա, եւ նրանց մոտ ստացվում է տանել մարդկանց իրենց հետեւից, գրավել իրենց գաղափարներով: Այնպես որ, ձեր բռնած գործը հաջողությամբ կպսակվի, եւ միգուցե վերջապես դուրս գաք անհետաքրքիր եւ հոգնեցրած աշխատանքից:  

ՁԿՆԵՐ 

Եկող տարին նրո հնարավորություններ կստեղծի ձեզ համար: Միգուցե ձեզ վստահեն ղեկավարել աշխատակազմը, եւ ձեր աշխատավարձը բարձրանա: Այնուամենայնիվ, կբարձրանա նաեւ ձեր պատասխանատվությունը: Դժվարություններ կառաջանան 2015-ի ապրիլ-մայիս ամիսներին: Այդ ընթացքում խորհուրդ չի տրվում պարտք անել կամ վարկ վերցնել: Տարվա երկրորդ կեսին հնարավոր են մեծ ծախսեր՝ կապված ձեր սիրելի անձնավորության հետ: 2015-ին աստղերը հուշում են ձեզ հույսը չդնել լոտոյով կամ խաղասրահում գումար շահելու վրա: Ձեր միակ եկամուտը ձեր աշխատանքը կլինի, ինչի վրա էլ պետք է սեւեռվել ու փորձել աճ գրանցել կարիերայում:

Աղբյուրը՝ god2015.com

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել