Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Միսս աշխարհ-2014» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Ռոլեն Սթրոսը:
Մրցույթի, որի ընթացքում որոշվել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը, եզրափակիչ փուլն անցկացվել է դեկտեմբերի 14-ին Լոնդոնում։
«Աֆրիկա, իմ հաղթանակը քեզ համար է։ Սա մի յուրահատուկ փորձ ու մեծ պատասխանատվություն էր ինձ համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին ու եղբորս. ես ձեզ շատ եմ սիրում եւ երախտապարտ եմ վստահության համար»,-ասել է Ռոլենը մրցանակը ստանալուց հետո։
Նա նաեւ նշեց, որ մրցույթից հետո առաջին բանը, որ պատրաստվում է անել, ծնողներին գրկելն է, քանի որ արդեն երեք շաբաթ է չի տեսել նրանց։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան ներկայացնող Էդինա Կուլսաֆը, իսկ երրորդը՝ ամերիկուհի Էլիզաբեթ Սաֆրիթը։
Աղջիկները լավագույնի տիտղոսին արժանանալու համար ժյուրիի անդամներին ներկայացրել են իրենց տաղանդը, ազգային հագուստները, մասնակցել սպորտային միջոցառումների, պոդիումի վրա ցուցադրել երեկոյան զգեստներ, ինչպես նաեւ պատմել են իրենց բարեգործական պլանների մասին։
Նշենք, որ «Միսս աշխարհ» մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1951թ-ին Մեծ Բրիտանիայում, եւ այն համարվում է աշխարհում ամենամեծ ու շքեղ մրցույթներից մեկը։ Բացի թանկարժեք թագից, հաղթողը մեկ տարի Լոնդոնում ապրելու իրավունք է ստանում։ Բայց նա նաեւ պետք է բարեգործական ակցիաներ ու միջոցառումներ իրականացնի եւ Miss World Organisation-ի անունից մեկնի տարբեր շրջագայությունների։
Աղբյուր՝ Hollywood Life, Daily Mail, EOnline
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք