Այսօր հոլիվուդյան հայտնի աստղ, սրտակեր Բրեդ Փիթի ծննդյան 51-րդ տարեդարձն է։ Առաջարկում ենք վերհիշել նրա լավագույն դերերը։
«Յոթ»
«Թելման եւ Լուիզան»
«Մարտական ակումբ»
«Աշնանային լեգենդներ»
Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթը ծնվել է 1963թ-ի դեկտեմբերի 18-ին Շաունի քաղաքում (Օկլահոմա, ԱՄՆ) ինժեներների ընտանիքում։ Դպրոցում Բրեդը շատ ակտիվ ու աշխույժ երեխա է եղել եւ հետաքրքրվել է սպորտով ու քաղաքականությամբ։ Համալսարանում նա սովորել է լրագրության բաժնում, յուրացրել նաեւ գովազդային գործը։ Իսկ բուհն ավարտելուց հետո որոշել է նվաճել Հոլիվուդը։
«Տեր եւ տիկին Սմիթներ»
«Օուշենի 11 ընկերները»
«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»
Մինչ ճանաչված դերասան դառնալը Փիթը օրվա հաց վաստակելու համար մի շարք ծանր աշխատանքներ է կատարել. օրինակ, աշխատել է որպես վարորդ, ինչպես նաեւ հագել հատուկ զգեստ ու կանգնել ռեստորանի առաջ եւ հրավիրել մարդկանց ռեստորան։ Սակայն դերասանական կուրսերն ավարտելուց հետո նրան առաջարկում են խաղալ «Դալաս» հեռուստասերիալում։
1990-ականները մեծ հաջողություն են բերում նրան եւ հենց այս շրջանում նա խաղում է «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնանային լեգենդներ», «Հարցազրույց արնախումի հետ» եւ այլ ֆիլմերում։ 1995թ-ին նա առաջին անգամ առաջադրվում է «Օսկարի» արժանանալու համար, իսկ People եւ Empire ամսագրերը նրան ընդգրկում են կինոյի պատմության ամենասեքսուալ դերասանների շարքում։
«Կարդալուց հետո այրել»
«12 տարվա ստրկություն»
«Յոթ տարի Տիբեթում»
«Յոթ տարի Տիբեթում» ֆիլմի թողարկվելուց հետո Չինաստանի կառավարությունը արգելել է դերասանին Չինաստան գնալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել