ԽՈՅԵՐ
2015 թվականին Խոյերին հեշտ չի լինի շրջանցել հիվանդությունները, քանի որ նրանց տոնուսը տարեսկզբին կթուլանա: Դա գալիս է ձեր առողջության հադեպ անտարբեր վերաբերմունքից, քանի որ դուք հույս ունեք, թե հիվանդությունն ինքն իրեն կանցնի: Գարնանը Խոյերը պետք է անպայման վերականգնեն իրենց դիմադրողականությունը: Միայն համալիր բուժումը, որն իր մեջ պարունակում է վիտամինային կոմպլեքս, ինչպես նաեւ ֆիզկուլտուրա, կօգնի Խոյերին գարնան կեսին իրենց ավելի լավ զգալ:
ՑԼԵՐ
Ցլերի առողջության համար տարին համեմատաբար հանգիստ կլինի: Նրանց իմունային համակարգն անխաթար է, նրանք լի են առողջությամբ եւ էներգիայով, իսկ դա նպաստում է, որ նրանք միշտ կենսուրախ լինեն եւ վստահ իրենց ուժերի վրա: Սակայն արդյո՞ք դա երկար կտեւի, եւ Խոյերը չեն չարաշահի իրենց առողջությունը…
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Առողջության տեսանկյունից 2015-ին Երկվորյակներին բուռն էներգիայով լի տարի է սպասվում: Թող որ նրանց առողջությունն ամենաամուրը չէ, սակայն այն, թե ինչպիսի խնամքով են նրանք վերաբերում սեփական առողջական վիճակին, միայն գովասանքի է արժանի: Տարեսկզբին, սակայն, Երկվորյակներից շատերը կտառապեն հոդացավերով, որոնք պայմանավորված կլինեն եղանակային փոփոխություններով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Մեծ էներգիայով 2015-ը դիմավորած Խեցգետինները տհաճորեն կզարմանան լյարդի ցավերից, որոնք առավել կսրվեն գարնանը: Ստիպված կլինեք անցնել սննդի հատուկ ռեժիմի, հրաժարվել որոշ բաներից եւ առավել հաճախակի լինել մաքուր օդում: Տարվա երկրորդ կեսին ձեզ կանհանգստացնեն ստամոքսի ցավերը եւ սննդային թունավորումները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներն իրենց առողջությանը կսկսեն հետեւել հենց տարեսկզբին, ինչը նրանց ուժ կտա հրաժարվել վատ սովորություններից: Տարեսկզբին որոշների մոտ խնդիրներ կառաջանան տեսողության հետ: Ստիպված կլինեք շտապ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ բարդություններից խուսափելու համար: Միգուցե անգամ վիրահատական միջամտության կարիք լինի:
ԿՈՒՅՍԵՐ
Առողջության տեսանկյունից 2015-ի սկիզբը Կույսերի համար խոստանում է լավը լինել, քանի որ անգամ ջերմության բարձրացումը կստիպի ձեզ լուրջ քայլեր ձեռնարկել դրա դեմ: Եվ հենց ձեր հոգատար վերաբերմունքը սեփական օրգանիզմի հանդեպ թույլ չի տա, որպեսզի հիվանդությունները գլուխ բարձրացնեն:
ԿՇԵՌՔՆԵՐ
2015 թվականի առաջին ամիսներին Կշեռքների մոտ կնկատվեն ծանր հիվանդությունների նախանշաններ, որոնք մինչ այդ գաղտնի էին ընթանում եւ այժմ կարող են գլուխ բարձրացնել: Կշեռքները զբաղվածության պատճառով ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը, եւ արդեն գարնանը ի հայտ կգան հիվանդության առաջին նախանշանները:
ԿԱՐԻճՆԵՐ
Կարիճները նոր տարվա առաջին ամիսներին տարված կլինեն նիհարելու մոլուցքով: Դիետաները միայն ժամանակավոր բնույթ կկրեն, սակայն հաճույք չեն պատճառի ձեզ եւ դեռ մի բան էլ կնյարդայնացնեն: Ընդհանուր առմամբ, Կարիճների առողջական վիճակը 2015-ին կախված կլինի սնվելու կուլտուրայից եւ հոգեկան հավասարակշռությունից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորները նոր տարի մուտք կգործեն ուժով, էներգիայով լի եւ առողջական լավ վիճակով: Սակայն նրանք իրենց էներգիան կվատնեն առանց խնայելու՝ ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ անձնական հաճույքներում, որոնց ժամանակ կմոռանան իրենց առողջության եւ անգամ տարրական զգուշության մասին, ինչը վտանգավոր կարող է լինել վնասվածք ստանալու տեսանկյունից:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
2015-ի առաջին ամիսներին շատ Այծեղջուրներ ստիպված կլինեն բուժել բրոնխիտը, որը նրանց մոտ վաղուց խրոնիկ հիվանդություն է դարձել: Այդ իսկ պատճառով նրանք լավ կանեն արձակուրդ վերցնեն գարնանը, երբ անհրաժեշտ կլինի վերականգնողական բուժում անցնել: Այծեղջուրներին եւս մի քանի բան է սպառնում գալիք տարի՝ տոնուսի անկում, ուշադրության կորուստ եւ քնկոտություն:
ՋՐՀՈՍՆԵՐ
2015-ին Ջրոհսները ոչ մի առողջական խնդիր չեն ունենա: Նրանք կլինեն կենսուրախ եւ առույգ, ինչպես երբեք չեն եղել: Անգամ խրոնիկ հիվանդություններով տառապող Ջրհոսների մոտ կբարելավվի ինքնազգացողությունը: Եթե Ջրհոսներին ինչ-որ բան կանհանսգտացնի, ապա միայն ավելորդ քաշը:
ՁԿՆԵՐ
2015 թվական Ձկները մուտք կգործեն ոչ այնքան լավ առողջական վիճակով, քնաի որ ինչպես 2014-ի երկրորդ կեսին, այնպես էլ 2015-ին, նանք բացառապես զբաղված կլինեն իրենց բիզնեսով՝ ժամանակ չգտնելով սեփական առողջության համար: Սակայն որոշ ժամանակ անց նրանք կնկատեն, որ խնդիրներ ունեն տեսողության հետ, որի բուժման համար շատ միջոցներ պետք կգան, հնարավոր է նաեւ վիրահատության անհրաժեշտություն լինի:
Աղբյուրը՝ Astroexplorer.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ