Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Տոնածառի շուկաները Երեւանում. բարբարոսություն օրը ցերեկով

22:00, 23 դեկտեմբերի

Ես նախընտրում եմ արհեստական տոնածառերը, քանի որ չեմ սիրում փշատերեւ ծառերի ու բնական տոնածառի բույրն ու ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես է քո աչքի առաջ մահանում այն ծառը, որը ուրախության եւ նոր հույսերի խորհրդանիշն է. ինձ համար սա անտանելի է։ Ամեն տարի՝ նախատոնական շրջանում, Երեւանում տոնածառի շուկաների կողքով անցնելիս ցավից ու վրդովմունքից սիրտս ճմլվում է։ Կարծում եմ, որ պարզապես բարբարոսություն է այդքան տոնածառ կտրել, ըստ էության, րոպեական հաճույքի համար։

Անցյալ տարի Ամանորի գիշերը ընկերներիս հյուր էի գնում եւ մի շատ դաժան տեսարանի ականատեսը դարձա։ Հարյուրավոր կտրատված տոնածառեր եւ սոճիներ անտերունչ գցված էին Մերգելյանի մոտակայքում, որտեղ մի քանի ժամ առաջ տոնածառի շուկա էր։ Եվ ես համոզված եմ, որ այդ նույն պատկերը ես կտեսնեմ նաեւ այս տարի։ Մի՞թե կարելի է այդպես անխնա վերաբերել բնության պարգեւի հետ։ Չէր ստացվել վաճառել այդ ամբողջ քանակությունը, կարելի էր նվիրել ինչ-որ մի մանկատանը կամ սովորական մարդկանց։ Կարելի էր բարի գործ անել՝ բնությունն ու ծառերը այդպես չար ու ցինիկ ձեւով ոչնչացնելու փոխարեն։ Օրինակ, շատ եվրոպական երկրներում բնական տոնածառերը վաճառվում են հատուկ խեցամանի մեջ եւ տոներից հետո դրանք կարելի է, կոպիտ ասած՝ ետ տալ եւ վճարված գումարի մի մասը ետ վերցնել։ Օրինակ, Բրյուսելում քաղաքի գլխավոր տոնածառի համար ապամոնտաժում են հրապարակի սալիկները եւ տնկում են բնական տոնածառը։ Այո, շատ դժվար է եւ անգամ մեծ գումար է անհրաժեշտ դրա համար, բայց մարդիկ հասկանում են բնության արժեքն ու այդպես իրենց երախտագիտությունն են հայտնում այդ ակնթարթային ուրախության համար, որն այդ նույն բնությունը պարգեւում է նրանց։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մոլեգնած ոչնչացնում ենք այն քիչ հարստությունը, որը ունենք։ Իսկ ինչքա՜ն տխուր է տեսնել այն տեսարանը, երբ այս կանաչ գեղեցկուհուն ամանորյա փայլերի հետ լցնում են աղբամանի մեջ կամ տանում են աղբատար մեքենայով։ Մինչեւ վերջերս այն շատ հանգիստ աճում էր անտառում, հետո մի պահ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ այժմ բարձիթողի վիճակում նետված է այստեղ։ Միգուցե կասեք, որ շատ զգացմունքային ու հուզական է։ Շուրջն այնքան խնդիր կա՝ դոլարի փոխարժեքը, գնաճը, իսկ ես «բան եմ գտել» մտածելու եւ անհանգստանալու համար։ Միգուցե շատերի համար սա մանրուք է, բայց այն շատ նշանակալից ու արեքավոր մանրուք է, որի մասին պետք է մտահոգվել։ Չէ՞ որ դա մեր եւ ձեր հարստությունն է, որը չի կարելի է համեմատել ոչ դոլարի, ոչ էլ եվրոյի հետ։ Սա շատ ավելի մեծ, կարեւոր ու արժեքավոր է։ Եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում Հայաստանում ոչ տոնածառ, ոչ էլ սոճի կմնա։ Այո, այո, չի մնա։ Եվ ես կխնդրեի, որ թաքցնեիք ձեր հեգնական ծիծաղը, որովեհետեւ մենք չենք գնահատում մեր բնական հարստությունները, չենք արժեւորում ու չենք սիրում մեր, առանց այդ էլ սակավաթիվ անտառները։ Բավական է միայն տեսնել քաղաքից դուրս կազմակերպված պիկնիկների «հետեւանքները», եւ դուք կհամոզվեք դրանում։ Եվ եթե մենք մի լավ չմտածենք ու կանգ չառնենք, ապա այս ամենը բումերանգի նման ետ է վերադառնալու եւ ավելի ծանր ու ցավոտ հարված է հասցնելու։ Եվ նույնիսկ եթե ոչ մեզ, ապա մեր երեխաներին ու թոռներին...

 

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել