Աշխարհում մի շարք անիմաստ երեւույթներ կան, որոնք տեղ են գտնում մեր կյանքում։ Եկեք տեսնենք, թե որոնք են դրանք։
Տարօրինակ մասնագիտություններ
Ո՞վ է երազել ամբողջ օրը հիմարություններով զբաղվել եւ գումար ստանալ դրա դիմաց։ Սակայն կան մի շարք տարօրինակ մասնագիտություններ, որոնք հնարավորություն են տալիս շատ հեշտ աշխատանքի դիմաց լավ վարձատրվել Օրինակ, շատ ֆաբրիկաներ աշխատանքի են հրավիրում ձու տարանջատողների, ովքեր պարզապես պետք է առանձնացնեն սպիտակ եւ դեղին ձվերը։ Կան մարդիկ, ովքեր սուր հոտառություն ունեն եւ աշխատում են որպես տարբեր դեզոդորանտների բույրեր տարբերակող։ Սակայն կա եւս մեկ հիանալի մասնագիտություն. փափուկ կահույքի ֆաբրիկաներում կան հատուկ աշխատակիցներ, ովքեր ստուգում են կահույքի հարմարավետության ու փափկության մակարդակը։
Անպետք նվերներ
Պատահե՞լ է, որ անպետք նվեր ստանաք կամ ինքներդ տաք։ Ի՞նչ կարեւորություն ունի համակարգչի թանկարժեք ստեղնաշարը։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ անպետք նվերների առաջին տեղում հայտնվել են գուլպաները. հաջորդիվ՝ փողկապ, դեկորատիվ մոմեր, փափուկ խաղալիք (մեծահասակների դեպքում)։ Ի դեպ, անպետք իրեր սովորաբար տալիս են այն մարդիկ, ովքեր զուրկ են երեւակայությունից։
Ամենաանիմաստ գյուտերը
Այս հարցում առաջատար են ճապոնացիները։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ արեւային էներգիայով աշխատող լապտեր, որը փաստորեն կարելի է օգտագործել միայն ցերեկային ժամերին։ Հետիոտնի համար նախատեսված հատուկ հարմարանք՝ ճանապարհը ցանկացած կետով անցնելու համար։ Սակայն արտադրողը նախազգուշացնում է, որ ինտենսիվ կերպով ճանապարհը հատելը շատ վտանգավոր է կյանքի համար։ Դիետա պահող մարդկանց համար ստեղծվել են նաեւ հատուկ ամաններ, որը բաժանված է երկու մասին, որոնցից մեկը հայելապատ է։ Իսկ ինչ կասեք տաքացվող գրիչի մասին, որպեսզի գրելու ընթացքում ձեռքը չսառչի կամ ձկների ակվարիումի համար նախատեսված հեռուստացույց։ Սակայն ամենահետաքրքրիրը մետրոյում քնելու համար նախատեսված գլխարկն է։
Աղբյուրը՝ mif-facts.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել