Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ System of a Down խմբի պաշտոնական կայքը հայտնել է, որ աշխարհահռչակ այս խումբը մեկնարկում է իր Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խումբը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը, որը կանցկացվի livestream ռեժիմով(այսինքն՝ այն առցանց կարող են դիտել աշխարհի բոլոր երկրներում), կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում:
Wake Up The Souls Tour շրջագայության առթիվ աշխարհահռչակ Rolling Stone ամսագիրը հրապարակել է Սերժ Թանկյանի հետ անցկացրած հարցազրույցը: Նշենք, որ Սերժ Թանկյանը System of a Down խմբի ստեղծման առաջին օրից բարձրացնում է Հայոց Ցեղասպանության հարցը, եւ հենց նրա շնորհիվ քաղաքական եւ մշակութային շատ գործիչներ սկսեցին ուշադրություն դարձնել այս թեմային: Ի դեպ, System of a Down-ի պաշտոնական կայքում կարելի է տեսնել հատուկ մի քարտեզ, որտեղ նշված են Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները: Խումբը կոչ է անում իր բոլոր երկրապագուներին «ստիպել» Թուրքիայի խորհրդարանին ճանաչել կատարված հանցանքը:
«Խնդիրն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են Ցեղասպանություն կատարել եւ կարեւոր չէ, արդյոք այսօր դուք «ցեղասպանություն», «հոլոքոստ» կամ «մարդասիրական աղետ» եզրերը օգտագործում եք, թե ոչ. արդյունքում իմաստը չի փոխվում: Խումբը ցանկանում է, որ փոփոխություններ տեղի ունենան, եւ մենք ցանկանում ենք լինել այդ փոփոխությունների մի մասնիկը: Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սա հնարավորություն է տալիս հավատալ նրան, որ մարդկությունը, ի վերջո, կդադարի սպանել ինքն իրեն:
Խմբի բոլոր անդամները Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Շատ տրամաբանական կլիներ, որ մեր՝ այս հարցի լուծմանն ուղղված ամբողջ աշխատանքը վերջապես իր արդյուքն ունենար: Թուրքիան պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի իր պատմությանը: Հարցը միայն հայերի, հույների եւ ասորիների մասին չէ, այլ թե ինչ է այժմ կատարվում ամբողջ աշխարհում: Ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող միջազգային կազմակերպությունները կամ մեկ այլ պետություն չի կարող միջոցներ, բանաձեւեր կիրառել, որոնք հնարավորություն կտան դադարեցնել ու կանխել, ինչպես նաեւ դատապարտել նման ոճրագործությունները:Սիրիայի Դեր Զորում ISIS-ի զինվորները սպանել են հազարավոր անմեղ մարդկանց եւ դրանից արդեն անցել է 100 տարի, խորհրդանշական է, այնպես չէ՞:
Իմ հանգուցյալ պապիկը, ով վերապրել է այդ բոլոր սարսափները եւ անցել այդ թոհ ու բոհի միջով, մի շարք պատմություններ է պատմել, որոնք մենք նկարահանել ենք «Screamers» ֆիլմում, քանի որ այս ոճրագործության վկաները, հասկանալի պատճառներով, ժամանակին զուգընթաց ավելի ու ավելի նվազում են:
Իսկ ինչ վերաբերում է Երեւան գնալուն, ապա նշեմ, որ խումբն ամբողջ կազմով մեկնելու է Հայաստան: Նախկինում ես այնտեղ ելույթ եմ ունեցել որպես մենակատար, եւ դա մեծ փորձ էր ինձ համար: Կարծում եմ հիանալի համերգ է լինելու:
Մենք մտադիր էինք նաեւ երգել Թուրքիայում, բայց մեզ այնտեղ թույլ չտվեցին ելույթ ունենալ. կարծում եմ, որ պատճառը մեր մեծ հետաքրքրությունն էր Ցեղասպանության թեմայով: Մենք շատ երկրպագուներ ունենք Թուրքիայում եւ կցանկանայինք նաեւ նրանց համար ելույթ ունենալ: Մեզ վրա սկսեցին ցեխ շպրտել, մամուլում մեր մասին Աստված գիտի, թե ինչեր էին գրում, որոնք բնականաբար չէիր համապատասխանում իրականությանը: Մեր պաշտոնական կայքում մենք իհարկե հերքեցինք այդ ամենը: Դրանից հետո Թուրքիայում ապրող մեր երկրպագուները քննադատել էին տեղի լրագրողներին ու խմբագիրներին՝ մեղադրելով նրանց ապատեղեկատվություն տարածելու մեջ: Մենք շատ զարմացել էինք, բայց Թուրքիայում ապրող մեր երկրպագուները պաշտպանեցին մեզ: Հետեւբար կարելի է հանգել այն եզրակացության, որ միաբեւեռ հասարակություն գոյություն չունի:
Կարծում եմ, որ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը: Այս պահին խորհրդարանում քննարկում են Ցեղասպանության մասին բանաձեւը (որը նաեւ ներառում է Հայոց Ցեղասպանությունը): Այն ներկայացրել է քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը: Վստահ չեմ, որ բանաձեւը կընդունվի, բայց սա արդեն լուրջ քայլ է: Ի դեպ, ես Լոս Անջելեսում զբաղված եմ Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով:
Ես նաեւ ցանկանում եմ խոսել աշխարհի բոլոր ծայրերում ապրող այն հայերի մասին, ովքեր ինչ-որ կերպ փորձում են օգնել այս հարցի ճանաչման գործում: Որքան էլ մարդիկ քննադատում են Քիմ Քարդաշյանին, բայց նա ամեն տարի ապրիլի 24-ին բարձրաձայնում է այս թեմայի մասին եւ հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին: Իսկ սա շատ կարեւոր է. չէ՞ որ նրա Twitter-յան էջում ավելի շատ բաժանորդագրվածներ կան, քան իմ էջում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից