Շատ վաղուց՝ «անցյալ կյանքում», այնպես էր պատահել, որ աշխատում էի Մոսկվայում գործող տիպիկ հայկական «գրասենյակում»։ Այնտեղ ռուս քարտուղարուհի կար, ում մոտ մեր հայերի պատճառով հաճախ հիստերիա էր սկսվում։ Քարտուղարուհին նստում էր տնօրենի սենյակում։ Մի անգամ նա վրդովված ինձ ասում է. «Ես ուղղակի չեմ հասկանում հայերին։ Մտնում են սենյակ, տեսնում են որ նա (տնօրենը) տեղում չէ, բայց միեւնույնն է հարցնում են՝ «տնօրենն այստեղ չէ, չէ՞»... Եվ այսպես բոլորը՝ առանց բացառության։ Ծաղրու՞մ են ինձ»։ Ես քմծիծաղ տվեցի, բայց մեր մենթալիտետին բնորոշ նրբությունները չկարողացա նրան բացատրել։ Միանգամից հիշեցի 90-ականները (այս շրջանում բենզինի դեֆիցիտ էր եւ այն վաճառում էին միայն հատուկ տարաներով), երբ բենզին վաճառող կրպակների վրա հայտնվեցին «բենզին ՎԱԲՇԵ չկա» գրառումները։
Ի դեպ, նման մի իրավիճակում հայտնվեցի նախատոնական շրջանում, երբ դոլարը «կատաղել էր»։ Մի պահ ձու գտնելը (համենայնդեպս, իմ տան մոտ գտնվող խանութներում) անհնար էր։ Նման խանութներից մեկի սեփականատերը, երեւանցիների համառությունից եւ կասկածամտությունից բարկացած, բոլոր բաժիններում՝ հացաբուլկեղենից, նպարեղենից սկսած մինչեւ մսամթերք, մեծ տառերով գրել էր՝ «Ձու չկա»։ Եվ երբ գնորդներից մեկը, այնուամենայնիվ, տվեց նույն հարցը, վաճառողուհու ծամածռված դեմքի արտահայտությունից ես հասկացա, որ նրա նյարդային համակարգը խանգարման շեմին է։ Ինչ էլ ասես, միեւնույնն է, հույսը մեր հայրենակիցների մոտ երբեք չի մարում՝ նույնիսկ թվացյալ անհուսալի իրավիճակներում... Ահա հենց այս, ոչնչով չարդարացված լավատեսության, յուրահատուկ փիլիսոփայության, ինչպես հետաքրքրությունից, այնպես էլ կարեկցանքից դրդված ուրիշի կյանքի մեջ ներխուժելու համար էլ սիրում եմ հայերին։ Երբեմն այս ամենը բարկացնում ու զայրույթ է առաջացնում, բայց հետո դրանք մեծ ջերմությամբ ու ժպիտով ես վերհիշում...
Երեւանյան մետրո. հերթեր էքսկալատորի եւ ելքի մոտ։ Եթե նկատել եք, հայերը երբեք աջ կողմում չեն կանգնում, ինչպես սահմանված է։ Եվ թեկուզ այդ պահանջը հենց նրանց անվտանգության համար է, թեկուզ մետրոյի աշխատակիցը հուսահատ ձայնով հայտարարում է այս մասին, բայց հայ «ճակատագրապաշտները» շտապելու տեղ չունեն։ Մի անգամ ես հանդիպման պետք է գնայի եւ արդեն ուշ էր։ Ստիպված էի անցնել էքսկալատորին կանգնած մարդկանց միջով՝ բախվելով նրանց մունաթին եւ լսելով «ուֆ» դժգոհության բացականչությունը։ Տղամարդկանցից մեկը, ով չէր ցանկանում զիջել ինձ, ասաց. «Բոլորս էլ մի տեղ ենք գնում, էլի»։ Ես այնպես ապշեցի, որ եթե կարողանայի, կընկնեի հենց էքսկալատորի վրա։ Բայց հետո, երբ ընկերներիս պատմեցի այս միջադեպի մասին, բոլորը մի լավ ծիծաղեցին, քանի որ միայն հայը կարող է նման խորը փիլիսոփայական ենթատեքստ ունեցող «երկաթյա փաստարկով» հիմնավորել իր արարքը. ընդ որում նաեւ շատ հումորով։
Հունվարի 12-ին նստում եմ տաքսի. Բաղրամյան պողոտայում խցանում է, եւ վարորդը մեծ ուրախությամբ բացականչում է. «հազիվ, խցանում եղավ, թե չէ տոներին արդեն խելագարվում էինք»։
Կամ մեկ ուրիշը. դստերս հետ մեր տան մոտ գտնվող խանութից ծաղիկներ եմ գնում։ Վաճառողուհին մի յուրահատուկ համակրանքով եւ մեծ հետաքրքրասիրությամբ սկսեց հարցնել իմ անձնական կյանքի մասին։ Դստերս նայելով՝ հետաքրքրվեց, թե արդյոք ուրիշ երեխաներ ունեմ, թե ոչ։ Բացասական պատասխանից հետո հարցրեց, թե ինչու է այդպես։ Փորձում եմ խուսափել պատասխանից՝ քաղաքակիրթ ու շփոթված ժպտալով եւ ինչ-որ անհասկանալի բաներ մրմնջալով։ Սակայն նա կարեկցանքով նայեց ինձ եւ բարձրաձայնեց իր «վճիռը»՝ «Հիվանդ ես»։ Ինչպես հասկացաք, մի քանի օր հետո ամբողջ թաղամասը համոզված էր, որ ես երկրորդ երեխա չեմ ունենում, քանի որ անհուսալի հիվանդ եմ։ Հարեւանուհիս անգամ «լավ» բժիշկի կոնտակտային տվյալներ հայտնեց։ Ինչպես կարելի է չսիրել հայերին՝ նույնիսկ եթե իրենց «հոգատարությամբ» ու հետաքրքրասիրությամբ պարզապես «գլուխդ տանում են»...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ