Վերջերս փողոցով քայլում էի, սայթաքեցի եւ ընկա։ Անցորդները մոտեցան ինձ, օգնեցին բարձրանալ, հետաքրքրվեցին՝ արդյոք ամեն ինչ լավ է, ինչպես եմ ինձ զգում։ Իսկ ինչու՞ եմ առաջին հայացքից մանրուք թվացող այս էպիզոդի մասին գրում։ Այն պատճառով, որ զարմանքից անգամ մոռացա շնորհակալություն հայտնել մեր հոգատար հայրենակիցներին։ Նշեմ, որ ոչ միայն ես էի զարմացել, այլեւ իմ բոլոր ընկերներն ու ծանոթները, ում պատմեցի այս ամենի մասին։ Ի դեպ, այս զարմանքին փոխարինելու էր գալիս ուրախության եւ երկչոտ հույսի զգացումը։ Սակայն համաձայնեք, որ անբնական է զարմանալ այն հանգամանքից, որ անծանոթ մարդիկ պատրաստ են քեզ օգնել։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ նախկինում դա աննորմալ էր, իսկ այժմ ցավոք, սա սովորական երեւույթ է դարձել։ Եվ ես ակամա մտածեցի՝ թե ինչ է պատահել, ինչու ենք այսպես փոխվել, որ քաղաքավարության կանոնները, կողքինի հանդեպ հոգատար վերաբերմունքը, հարգանքն ու պարկեշտությունը զարմանքի առարկա են դարձել։ Որտեղի՞ց նման ագրեսիա, անվստահություն եւ թշնամանք։
Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ երիտասարդները տրանսպորտի մեջ զիջում են մեծահասակներին, շատ եմ ուրախանում. սակայն պետք է խոստովանեմ, որ նման դեպքերն այնքան էլ հաճախ հանդիպողներից չեն։ Մի անգամ ես տեսա, թե ինչպես էր մեր բակում տատիկը «ուրիշի» աղբը տանում եւ թափում աղբամանի մեջ։ Մեկ այլ դեպքում տաքսու վարորդը օգնեց ինձ տուն բարձրացնել իմ ծանր պայուսակները։ Այո, սրանք մանրուքներ են, բայց հենց այս մանրուքների պակասը կա մեր կյանքում։ Երբ հասարակական տրանսպորտի գների թանկացման ժամանակ անծանոթ մարդիկ անվճար տեղափոխում էին երեւանցիներին, շատերը հիշում էին հին Երեւանը։ Մի կողմ թողնելով քաղաքական բաղադրիչ ունեցող այս հարցը՝ շատերը մեծ հաճույք էին ստանում մարդկանց այս արարքից։ Նրանք բարի գործ էին անում՝ փոքր եւ մեծ միաժամանակ։ Եվ դա անում էին նաեւ իրենց համար։ Ոչ մեկին չէր հետաքրքրում քաղաքական հայացքները, սոցիալական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը, կրոնական պատկանելիությունը։ Մարդիկ ուղղակի մարդ էին, եւ նրանք անծանոթների, քաղաքի, նրա ոգու եւ վաղուց մոռացված ավանդույթների հետ մեկ ամբողջություն ու միություն էին զգում։ Մենք անկեղծորեն ժպտում էինք միմյանց՝ առանց ետին մտքերի եւ ակնարկների...
Տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ պետք է մարդկանց մեջ լավը փնտրել։ Այո, շատ դժվար է, բայց փնտրտուքները չպետք է դադարեցնել։ Մեր կյանքի նույնիսկ աննշան դրվագները, մանրուքները, որոնք խորը իմաստ չունեն, կարող են փոխել ձեր տիեզերքը, եւ այս ամենն ավելի կարեւոր ու էական է, քան այդ ամբողջ աշխարհաքաղաքականությունը, գերտերություններն ու կրոնը միասին։ Չէ՞ որ այս ամենը պատրանք է, «փուչիկ», եւ դժվար թե մենք կցանկայինք դրանց հետ առնչություն ունենալ։ Իսկ կյանքն այստեղ է ու հիմա։ Այն միակն է. երկրորդը չի լինելու։ Եվ եթե մենք հաճախ այդպիսի մանրուքներ անենք, ավելի շատ նման Արարքներ կատարենք, մենք ինքներս կնկատենք, թե ինչպես է աշխարհը փոխվում ու ավելի լավը դառնում։ Ոչ, խոսքը գլոբալ մասշտաբների մասին չէ, այլ սեփական փոքրիկ տիեզերքի սահմանների։ Իսկ դա, հավատացեք, քիչ բան չէ։
Օրեր առաջ ընկերուհիս պատմեց, որ տասներկու ձու է գնել մի անծանոթ տատիկի համար, ով երկար կանգնել ու նայել է իր մանրադրամներին՝ մտածելով գնել այն, թե չէ։ Նա մուրացկան չի եղել, այլ թոշակառու տատիկ։ Նա գնել է ընդամենը երկու ձու, սակայն ընկերուհիս չի դիմացել եւ երկար համոզելուց հետո (որպեսզի նրա արժանապատվությունը չվիրավորի) վճարել է 12 ձվի դիմաց։ «Շնորհակալ եմ աղջիկս, ես քեզ համար մոմ կվառեմ ու կաղոթեմ»՝ ի վերջո «հանձնվելով» ասել է տատիկը։ Սա մանրուք է, բայց ես հավատում եմ, որ մեր՝ երեւանցիներիս, ինչպես նաեւ բոլոր հայերի շրջանում դեռեւս կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են նման մանրուքներ անել... Եվ կգա ժամանակ, որ անծանոթի հարգանքը, ուշադրությունն ու ժպիտը մեզ մոտ ոչ թե զարմանք կամ անվստահություն, այլ ջերմություն եւ փոխըմբռնում կառաջացնի...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին