Նրանք, ովքեր պնդում են, որ բարդ բնավորություն ունեցող կանանց հետ ամուսնանալը սխալ քայլ է, ապա նշանակում է, որ ոչինչ չեն հասկանում աղջիկների ընտրությունից։
Երբ մարդիկ իրենց համար կյանքի ուղեկից են ընտրում, փորձում են անթերի կամ քիչ թերություններով մարդ գտնել։
Բլոգեր եւ գրող Լորեն Սկիրվինն իր անձնական փորձի հիման վրա գրել է մի հոդված, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
«Եթե ցանկանում եք անընդհատ աճել ու նոր բարձունքներ գրավել, ապա պետք է ամուսնանալ բարդ բնավորություն ունեցող կանանց հետ։
Տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է հարաբերություններ սկսել քնքուշ եւ քիչ պահանջներ ներկայացնող կանանց հետ, քանի որ այս դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ ու հարմար է։ Սակայն բարդ բնավորություն ունեցող կանայք ավելին են պահանջում եւ իրենց տղամարդուց, եւ կյանքից, եւ հենց իրենցից։
Անգործունյա եւ ոչ նախաձեռնող տղամարդը ընտրում է առաջին տարբերակի կանանց, քանի որ նա չի ցանկանում մարտահրավեր նետել իրեն եւ աշխատել իր անձի եւ հարաբերությունների վրա։ Սակայն նման կապերը նույնպես առանց խնդիրների ու հարթ չեն ընթանում։
Իսկական տղամարդիկ հասկանում են, որ բարդ բնավորություն ունեցող կանայք ճիշտ ընտրություն են նրանց համար։ Այո, նման կնոջ հետ ավելի դժվար է, բայց միշտ լավագույնին ձգտելու հանրավորություն կա, ինչը ավելի է ամրացնում հարաբերությունները։
Սովորական ու պարզ աղջիկը երբեք չի կարող բավարարել ձեզ. նա քնքուշ վերաբերմունք կցուցաբերի, բայց երբեք չի կարող ոգեշնչել ձեզ։ Դուք միշտ ավելին եք փնտրելու։
Բարդ աղջիկներին շատ հաճախ «խենթ» ու «անպատկառ» են անվանում, բայց ոչ մեկ նրանցից ավելի լավ չի կարող սիրով զբաղվել ձեզ հետ։
«Պարզ» աղջիկները «պարզ» միտք ու խելք ունեն։ Նրանց հետ ամեն ինչ խաղաղ է անցնում, եւ ամեն ինչ դուք եք որոշում։
Սակայն եթե ցանկանում եք ընդլայնել մտահորիզոնը եւ ունակությունները, ապա ձեզ անհրաժեշտ է բարդ բնավորություն ունեցող կին։ Նման կանայք շատ հազվադեպ են ասում այն, ինչ դուք ցանկանում եք լսել։ Ամուսնացեք հենց այս տեսակ կանանց հետ։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ով հարգանք է պահանջում իր անձի նկատմամբ։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ով իր կարծիքն ու տեսակետն ունի քաղաքականության մասին։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ում կրակոտ աչքերը վառվում են, երբ դուք խոսում եք ձեզ համար կարեւոր երեւույթների մասին։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ով կխորացնի ձեր գիտելիքներն ու տաղանդը։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ով ստիպում է ձեզ ամեն օր կատարելագործվել։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ով ինչ-որ հարցում հակադարձում է ձեզ։
Ամուսնացեք այն կնոջ հետ, ում ունակություններն ու տաղանդը հավասար է կամ անգամ գերազանցում է ձեզ։
Հայրս միշտ ասում էր, որ նրան գրավել է այն հանգամանքը, որ իմ մայրն ավելի խելացի է եղել, քան նա։ Միայն իսկական տղամարդը կարող է խոստովանել, որ դա կնոջ առավելությունն է, ոչ թե նրա թերությունը։
Ինձ ճիշտ հասկացեք, այս կանայք կարող են անընդհատ վիճել ձեզ հետ եւ անգամ մի պահ կարող եք զգալ, որ անկարող եք երջանկացնել նրան։
Սակայն ժամանակի ընթացքում այս աղջիկը կդառնա ձեր կնոջ դերի լավագույն թեկնածուն։ Եվ հենց նման կանանց հանդիպեք ձեր կյանքում, անպայման փորձեք ճիշտ հարաբերություններ սկսել նրանց հետ. միգուցե նա լավագույնն է։
Աղբյուրը՝ fit4brain.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը