«Forpostart» ընկերությունն արդեն 20 տարի է՝ ռուսական շոու-բիզնեսի հայտնի դեմքեր է բերում Հայաստան։ Մարտ ամսին Երեւանում իր մենահամերգը կունենա Իրինա Ալեգրովան։ NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է «Forpostart»–ի եւ Ալեգրովայի առաջիկա համերգի վերաբերյալ զրույցը ընկերության հիմնադիր Զառա Մխեյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում խոսել է նաեւ հայկական շոու-բիզնեսում տիրող իրավիճակի մասին։
Երբեւէ մտածե՞լ եք հայ երգիչների համերգները կազմակերպել դրսում։
Մենք ունենք տաղանդավոր երգիչներ, բայց մի խնդիր կա՝ մեր երգիչները ստեղծագործում են նեղ շրջանակի համար՝ հայկական սփյուռքի։ Սակայն երգը պետք է գրվի բոլորի համար, եւ լեզուն այստեղ կապ չունի։ Ֆլորա Մարտիրոսյանի համերգին նստած էին չինացիներ, ռուսներ եւ արտասվում էին։ Մեզանից շատերը անգլալեզու երգերը լսելիս հուզում են՝ առանց բառերը հասկանալու։ Այդպես էլ մեր աստղերը պետք է երգեն, բայց այսօր չունենք նմանատիպ երգիչներ։
Դե, մեր երգիչներին երբ ասում ես այդ մասին, անմիջապես նշում են, թե ժողովուրդն ինչ պահանջում է, դա էլ երգում են։
Այդ ամենը սկսվում է ռադիոներից եւ հեռուսատեսությունից։ Արտասահմանում, այդ թվում եւ՝ Ռուսաստանում, կա ֆորմատ հասկացություն։ Ես չեմ հասկանում, թե Հայաստանում այդ ֆորմատը որն է։ Օրինակ՝ Մոսկվայում հատուկ խորհուրդ կա՝ կազմված ոլորտի անկախ մասնագետներից, հեղինակություններից, եւ եթե երգ է գրվում կամ հոլովակ է նկարահանվում, ուղարկվում է այնտեղ։ Եթե խորհուրդը չի ընդունում, ապա դա երբեք եթեր չի գնա։ Եթե պնդում են, որ ժողովուրդը 6/8 երաժշտություն է պահանջում, ապա այդ 6/8-ն էլ կարելի է որակով անել։ Ռուսաստանում ներկայումս առաջին տեղում շանսոնն է, բայց դուք կարո՞ղ եք ասել, որ Լեպսը կամ Ստաս Միխայլովն անճաշակություն են։
Նորաձեւության ոլորտում մեծ փորձ ունենալով՝ ի՞նչ կասեք մեր արտիստների արտաքինի մասին։
Արտիստը չպետք է լինի «անտիսեքս», հակահիգիենիկ, իսկ այսօր ես դա եմ տեսնում հայ արտիստներից շատերի մոտ։ Մեզ մոտ մեկ անգամ բեմ են բարձրանում, իրենց թվում է՝ իրենք արդեն աստղ են, ամեն ինչ գիտեն, գիտեն, թե ինչպես պետք է հագնվեն, ինչպես երգեն։ Սա գալիս է նրանից, որ չկան համապատասխան մասնագետներ։ Այսօր այնպիսի տեսահոլովակներ են նկարահանում, որոնք ոչ միայն էրոտիկայից են հեռու, այլեւ դրանցից որոշները պոռնոգրաֆիա են, եւ դրանց ցուցադրությունը պետք է արգելել։
Էրոտիկան գեղեցիկ արվեստ է, եւ եթե չես կարող այն գեղեցիկ մատուցել, ապա գռեհկություն եւ անճաշակություն մի թելադրիր։ Օրինակ, մեզ մոտ ծնողները իրենց երեխաներին տանում են լատիանամերիկյան կամ արաբական պարերի, եւ երբ նայում ես այդ երեխաների շարժումներին, խայտառակություն է։ Ինձ այնքան հետաքրքիր է, թե այդ պարուսույցները որտե՞ղ են սովորել այդ պարերը, որ դասավանդում են։ Մենք չունենք անգամ այդ դպրոցը։ Պետք է փակել այդ խմբերն ու ստեղծել մերը՝ հայկականը։ Մենք անգամ հայկական ժողովրդական լավագույն խումբ չունենք, որն ամբողջ աշխարհում հայտնի լինի։
Իսկ ի՞նչ կասեք հայաստանյան նորաձեւության մասին։
Ես գտնում եմ, որ մենք ունենք շատ տաղանդավոր մոդելավորողներ, բայց իրենց չեն ճանաչում։ Եթե նկատել եք, Հայաստանում ճանաչում ունեն հիմնականում այն մոդելավորողները, ովքեր դրսում են սովորել կամ աշխատել։ Չի կարելի, որ դիզայները ե’ւ հագուստ ստեղծի, ե’ւ լինի մենեջեր կամ պրոդյուսեր։ Ես տեսել եմ մի քանի ցուցադրություններ եւ մի բան կարող եմ ասել՝ չի կարելի կրկնօրինակել։ Նորություն է պետք։
Այդ առումով շատ դիզյաներների մոտ գործում է ստանդարտ պատասխան՝ դժվար է նորույթ ներկայացնել, քանի որ քեզանից առաջ աշխարհում ինչ-որ մեկն արդեն արել է նմանատիպ բան։
Իսկ ինչո՞ւ մեր հայկականը չստեղծվի։ Նույն տեխնոլոգիա՞ն ես անում, նախշերը հայկական արա, որոնք շատ գեղեցիկ են ու հայտնի չեն աշխարհին։ Մենք այնպիսի մշակույթ ենք ունեցել։ Դա ծիծաղելի է, ի՞նչ պարտադիր է Dolce&Gabbana-ն մի բան անի, որպեսզի անմիջապես կրկնօրինակեք։
Խոսենք Ձեր առաջիկա ծրագրերի մասին։ Բացի Իրինա Ալեգրովայի մենահամերգից, այլ համերգներ նախատեսու՞մ եք Երեւանում։
Այո’, մայիսի 2-ին այստեղ նախատեսում ենք Սոսո Պավլիաշվիլիի համերգը Անչոկի եւ Նարի Հարությունյանի հետ։
Իսկ ինչու՞ հենց այս երկու հայ կատարողների հետ։
Որովհետեւ ինձ համար կարեւոր է, որ ես հաճույք ստանամ նրանից, ինչ անում եմ։ Անչոկին ես գիտեմ 13 տարեկանից։ Նրա նման ջազային երգչուհիներ քիչ կան։ Նա այն երգչուհին է, ով կարող է բազմաթիվ ժանրերում հանդես գալ։ Այն կրթությունը, որ նա ունի, շատ քչերն ունեն։ Շուրջ 15 տարի նա վոկալի ոճ է դասավանդել։ Իսկ ինչ վերաբերում է Նարի Հարությունյանին, ապա ես զարմացած եմ, որովհետեւ նման հեղինակ-կատարող չունենք։ Ի դեպ, նա Մոսկվայում շատ հայտնի է որպես հեղինակ։ Չգիտես ինչու՝ Անչոկն ու Նարին առանձնացել են, ստեղծել են իրենց ակումբն ու ելույթ են ունենում այնտեղ։ Ես համարում եմ, որ իրենք ոլորտի լավագույններից են։ Բացի վերոնշյալ համերգը, առաջիկայում Հայկոյի հետ ծրագրում ենք Մոսկվայում համերգ կազմակերպել, որն իր ֆորմատով շատ է տարբերվելու։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են