«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայկական բանակ. Հպարտությա՞ն, թե՞ ափսոսանքի պատճառ

21:24, 28 հունվարի

Տատիկիս երիտասարդության տարիներին զինվորականի հետ հանդիպելը մեծ պատիվ էր։ Այդ ժամանակ բոլորը զինվորականների հանդեպ մի յուրահատուկ սեր էին տածում, որը հավանաբար պայմանվորված էր  նոր ավարտված պատերազմով։  Բոլոր զինվորականներին ընդունում էին որպես հերոսների, նրանք համարվում էին լավ կրթված եւ հարուստ մարդիկ։ Անկասկած, այս հարցում մեծ նշանակություն ուներ նաեւ սովետական քարոզչությունը։ Եթե այն ժամանակ աղջիկը հանդիպում էր զինվորականի հետ, ապա նրա հարազատները իրենց զգացմունքներն արտահայտում էին բովանդակալից «Օ՜» ձայնարկությամբ, որտեղ թաքնված հիացմունք եւ մի փոքր նախանձ կար։ Իսկ այսօր նույն այդ «Օ՜»-ն է, բայց ցավոք ափսոսանքով եւ հիասթափությունով լի։

Չեխովի անվան դպրոցի (որտեղ ես սովորել եմ) աշակերտներից մեկը, ցավոք անունը չեմ հիշում, երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, գաղտնի մեկնեց ճակատ։ Նա ընդամենը 17 տարեկան էր եւ այնտեղ մահացավ։ Նրա այս քաջ արարքի մասին ես միայն վերջերս՝ երկար տարիներ հետո իմացա։ Այսօր իմ ծանոթներից գրեթե բոլորը փորձում են անել ամեն ինչ, որ իրենց որդիները բանակում չծառայեն։ Որպես ծնող ես նրանց հասկանում եմ եւ չեմ կարող քննադատել։ Ես դուստր ունեմ եւ համոզված չեմ, որ այդպես չէի վարվի որդի ունենալու պարագայում։ Սակայն ես հասկանում եմ, որ դա սխալ է։ Հավատացեք, ես այդպես եմ մտածում ոչ թե հայրենասիրությունից, Հայրենիքը պաշտպանելու վեհ մտքից, քաղաքացիական պարտքից դրդված, այլ այն փաստից, որ այդպես մենք պատանի տղայի մեջ սպանում եք  տղամարդուն... Այո, ես խոստովանում, որ մեր բանակում շատ խնդիրներ կան՝ «дедовщина», կաշառակերություն, կոռուպցիա, բայց այս ամենի կողքին մենք միշտ հիշում ու հպարտանում ենք, որ դա հաղթանակած Բանակ է։ Հնարավոր է, եթե մենք առաջին հերթին ընկալենք այս հանգամանքը, ապա եւ հասարակության մեջ, եւ  բանակի ներսում վերաբերմունքը մեծապես կփոխվի։ Միգուցե, ոմանք մտածեն, որ սրանք միամիտ խոսքեր են, բայց ես հավատում եմ, որ մեր բանակը ձեւավորում են ոչ թե մեծ փորերով գեներալները, ովքեր վաղուց մոռացել են իրենց զինվորական կեցվածքն ու պատիվը, այլ հենց այն 17-ամյա երիտասարդը, ով մահացավ կռվի դաշտում։ Այսպիսի տղաներ քիչ չեն մեր շարքերում, բայց ոչ այնքան, ինչքան ցանկալի է։

Ի վերջո «дедовщина», կաշառակերություն եւ այլ խնդիրներ կան աշխարհի բոլոր բանակներում։ Մեր պարագայում մենք կարող ենք այս ամենը հաղթահարել ճիշտ դաստիարակության շնորհիվ։ Եթե տղային մանուկ հասակից ասում են, որ «լավ տղա» է նա, ով «գողական ա ֆռում», ուստի այն, որ բանակում «գողական բարքեր» են տիրում, ընդհանրապես զարմանալի չէ։ Մենք պետք է ինքներս փոխվենք եւ այլեւս չվախենանք...

Վերջերս ինձ պատմեցին մի զինվորականի մասին, ով հնարավորություն ունի հեռանալ Հայաստանից, ապրել արտասահմանում, նոր կյանք սկսել եւ լավ գումար վաստակել, սակայն նա համառ հայրենասեր է։ Անգամ կարիերայում հաջողությունների ու առաջընթացի հնարավորություն չունենալով (ոչ թե նա մասնագիտական հմտություններ չունի, այլ անհրաժեշտ կապեր)՝ նա լուռ շարունակում է իր գործն անել  եւ լսել չի ցանկանում այստեղից հեռանալու մասին։ Նրան չի հետաքրքրում ոչ շքանշանները, ոչ աղքատությունը, ոչ աշխատավարձը...Սակայն այժմ մեր հասարակության համար նա «այլմոլորակային է»։ Բայց հենց նման մարդկանց ուսերին էլ հենվում ու իր ամուր դիրքերն է պահում մեր բանակը։ Հենց նման մարդիկ էլ թույլ չեն տալիս, որ վերջնականապես մարի մերը հույսը, որը գրեթե անտեսանելի լույսով է պարուրել մեզ։

Եվ այսօր՝ հունվարի 28 –ին՝ հաղթանակած Հայոց բանակի օրը, ես ցանկանում եմ շնորհավորել հենց այսպիսի մարդկանց՝ համառ եւ լուռ հայրենասերներին, ովքեր զուրկ են պաթոսից եւ կուրծք պատռելով իրենց երեսպաշտությունը ցույց տալուց։ Ես ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտություն հայտնել այն երիտասարդ զինվորներին, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը մեր բոլորի խաղաղության եւ անվտանգության համար։ Եվ  ցածրաձայն հիշել նրանց, ովքեր մեր կողքին չեն... Հենց ձեր շնորհիվ մենք նման բանակ ունենք եւ չնայած բոլոր թերություններին, միեւնույնն է, նա մեր ՀԱՂԹԱՆԱԿԱԾ  ԲԱՆԱԿՆ է...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել