Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Այդ կապակցությամբ NEWS.am STYLE-ը զրուցել է հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանի հետ, ով տարիներ առաջ կատարել է իր պարտքը Հայրենիքի առաջ:
Վահեն ցավով նշում է, որ ծառայությունը դիրքերում չի անցել: «Քանի որ բարձրագույն կրթությունս ավարտելուց հետո եմ զորակոչվել բանակ։ Այդ ժամանակ ես արդեն հեռուստատեսության աշխատակից էի, ու ծառայությունս անցավ լրագրողի աշխատանքը շարունակելով»,-պարզաբանում է հաղորդավարը:
Իսկ ի՞նչ հիշողություններ ունի Վահե Խանամիրյանը ծառայության տարիներից.
«Ծառայաթյան տարիները սիրով եմ հիշում ընկերներիս հետ: Գլխավոր ձեռքբերումս համարում եմ ծառայակից ընկերներիս։ Չնայած, Հայրենիքի սահմանը պաշտպանելու մեծ պարտականության պատասխանատվությունն ու դժվարությունը չեմ զգացել ուսերիս, սակայն երկու տարին էլ անչափ հետաքրքիր ու պատասխանատու են եղել, որոնք կոնկրետ դեր են ունեցել իմ հետագա կայացման գործում։ Ու իմ կարծիքն է, որ յուրաքանչյուր տղամարդ պարտադիր պետք է անցնի զինվորական ծառայություն»,-ասում է նա, ապա առանձնացնում, թե ինչն է բանակում զինվորի համար ամենակարեւորը:
«Զինվորի առօրյայում ամենակարևորը ներզինվորական ջերմ հարաբերություններն են ու սպայական անձնակազմի հետ շփման մեջ ոչ կանոնադրական հարաբերությունների բացակայությունը։ Ծառայությունը, անկախ նրանից, թե որտեղ է անցնում, շատ դժվարությունների հետ է կապված: Մեր օրերում այդ դժվարություններից առաջինը ստեղծում են ծնողներն ու բարեկամները, ովքեր տղային ճանապարհելուց լցնում են նորակոչիկի հոգին վախով, իհարկե, ոչ բոլորը։ Վերջերս մի դեպք լսեցի. երբ կենտրոնական հավաքակայանում նորակոչիկը իր ձեռքով ընտրում է ապագա ծառայության վայրը՝ Արցախ, նրա մայրը անմիջապես բացականչում է` «վայ, տունս քանդվեց...»:
Ես, բնականաբար, հասկանում եմ յուրաքանչյուր ծնողի աննկարագրելի վախը իր զավակի համար, մանավանդ մեր ոչ հանգիստ օրերում, սակայն խնդրում եմ, որ իրենք ուժ տան զավակներին, այլ ոչ թե վախով լցնեն նրանց սրտերն ու ուղեղները, չէ՞ որ մեզ համար ամենաթանկ բարի ու սիրելի մարդիկ հենց մայրերն են....»:
Վահե Խանամիրյանը նորակոչիկներին խորհուրդ չկարողացավ տալ, բայց նշեց.
«Գոյություն ունի զինվորական կանոնակարգ, ըստ որի պետք է անցնի ծառայությունը, և յուրաքանչյուրին տրված է մտածելու ու ճիշտը սխալից տարբերելու ունակություն, թող նրանք ճիշտ օգտագործեն այս երկու հնարավորությունները ու հիշեն, որ կյանքը թանկ է, իսկ ճիշտ որոշումներն էլ ընդունվում են միայն սառը գլխով ու պարզ դատողությամբ։ Աստված իրենց հետ...
Շնորհավորում եմ մեր զինվորներին իրենց տոնի առթիվ եւ ուզում եմ, որ ամեն պահի` լինի գիշեր, թե ցերեկ, նրանք զգան իրենց գործի կարևորությունը և վստահ լինեն, որ թիկունքում մարդիկ աղոթում են իրենց բարօրության համար ու շնորհակալություն հայտնում»։
Զրուցեց` Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում