Ռիչարդ Բախը գրել է. «Փոխզիջումը սպանում է երազանքը»։ Աշխարհում ամեն օր միլիոնավոր մարդիկ սպանություն են կատարում. այդ թվում՝ մենք բոլորս։ Մի պահ մտածեք՝ ինչ էիք երազում մանուկ հասակում, երիտասարդության տարիներին եւ հիմա՝ հասուն տարիքում։ Մեկը երազում էր տիեզերագնաց դառնալ եւ 80 օր պտտվել աշխարհի շուրջը, մյուսը՝ սպիտակ ձիով ասպետի մասին էր երազում։ Սակայն դժբախտաբար, դրանցից ոչ մեկն էլ չիրականացավ, որովհետեւ վաղ տարիքից ամեն օր մենք ստիպված էինք փոխզիջման գնալ. սկզբում մեր ծնողների, ովքեր վստահ են, որ լավագույնն են անում մեզ համար, հետո՝ ընկերների, սիրած անձնավորության, հասարակության կողմից ընդունված հիմքերի, վարվեցողության կանոնների եւ վերջապես, սեփական խղճի եւ սկզբունքների հարցում։ Իսկ նրանք, ովքեր փորձեցին համառորեն հասնել իրենց երազանքին եւ հրաժարվեցին փոխզիջման ուղին բռնել, այժմ մեր կողմից ընկալվում են որպես «տարօրինակ մարդիկ», «սպիտակ ագռավներ» կամ «խենթեր»։
Գիտեք՝ Երեւանում կա մի «քաղաքային խենթ», ում վստահ եմ գրեթե բոլոր երեւանցիները եւ մեր քաղաքի հյուրերը տեսել են։ Ալեհեր ծերուկ՝ սպիտակ մորուքով, ով օրվա եւ գիշերվա ցանկացած ժամին, անկախ եղանակային պայմաններից եւ երթեւեկության կանոններից, փողոցներն անցնում է անվաչմուշկներով։ Վերջերս պարզեցի, որ նրա անունը Լեւոն է։ Ահա հենց այս արտասովոր Լեւոն էլ մեր քաղաքում միակ մարդն է, ով ինձ մոտ անկեղծ ու անամոթ նախանձ է առաջացնում։ Կհարցնեք, թե ինչու։ Իսկ մի՞թե հնարավոր է չնախանձել այն մարդուն, ով այդքան անկեղծ, առանց ամաչելու, նման մանկական անմիջականությամբ եւ համառությամբ, առանց ձեւականությունների, լիարժեք վայելում է կյանքը։ Շատերը նրան խենթ են համարում, բայց ես համոզված եմ, որ նա շատ ավելի նորմալ է, քան մեր ճնշող մեծամասնությունից շատերը։ Նա համարձակություն է ունեցել իրականցնել իր երազանքը՝ անվաչմուշկներով սահել եւ վայելել ազատության ու թռիչքի զգացումը։ Չնայած նրա պատկառելի տարիքին՝ նա մոռացության է մատնել բոլոր կանոններն ու օրենքները, որոնք մեր հասարակությունը, ելնելով ինչ-որ անհասկանալի նկատառումներից, ստեղծել է մեծահասակների համար։ Այդ «խենթ» Լեւոնը այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր հանուն իրենց երազանքի որոշել են սպանել փոխզիջման գնալը։ Եվ կարծում եմ, որ նա այն երջանիկ իմաստուններից է, ովքեր մինչ երկինք բարձրանալն են հասկացել ճշմարտությունը։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ Լեւոնին, ով երաժշտություն լսելով խիզախորեն առաջ է անցնում մեքենաներից եւ շատ հաճախ «սլանում է» հոսքին հակառակ, շուրթերիս ակամա ժպիտ է առաջանում եւ հոգիս ջերմորեն լուսավորվում է։ Եվ ես ինձ մխիթարում եմ այն հույսով, որ եթե նա կարողացել է, ապա կարող եմ նաեւ ես։
Մյուս կողմից ես համամիտ եմ մեզանից շատերի հետ։ Առանց փոխզիջումների այս աշխարհում չես կարող ապրել։ Լինելով հասուն, ռացիոնալ եւ ցինիկ մարդ՝ ես գիտակցում եմ երազանքը սպանելու անհրաժեշտությունը։ Սակայն հետո մտածում եմ՝ արդյո՞ք այդպես է պետք վարվել։ Որքան դժբախտ «նորմալ» մարդիկ կան, ովքեր դիմել են այս քայլին, տանջվում են մինչեւ կյանքի վերջ՝ չհասկանալով, թե որն է իրենց մտատանջության պատճառը։ Ես մի ընկերուհի ունեմ, ով հանուն ծնողների հրաժարվեց իր սիրուց։ Ծնողներին դուր չէր եկել նրա ընտրյալը՝ հատկապես նրա «գավառական ծագումը», եւ արդյունքում նա հարազատների ցանկությամբ ամուսնացել էր մի երեւանցու հետ։ Սակայն ամուսնության առաջին իսկ օրից ոչ ընկերուհիս, ոչ էլ նրա ամուսինը երջանիկ չէին։ Առաջին հայացքից «իդեալական ընտանիք», «իդեալական ամուսին», բայց նրանք երջանիկ չեն. մշտապես անտեղի վիճաբանություններ, տարբեր ննջասենյակներ, եւ նրա աչքերում քարացած մի համր հարց՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե...Եվ երբ ես տեսնում եմ սա, ակամա մի հարց է ծագում. «Ու՞մ են պետք նման «նորմալ» ընտանիքները»... Եվ արժե՞ր հանուն դրա սպանել երազանքը։ Չէ՞ որ ընդհանուր առմամբ մարդը լույս աշխարհ է գալիս մեկ նպատակով՝ երջանիկ լինել։ Սակայն պարադոքսն այն է, որ հենց նա է մեծ ջանքեր թափում, որ իրեն դժբախտ դարձնի...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը