Երեկ տեղեկացրել ենք, որ Քալիֆորնիայում սպանության համար հետախուզվում է հայտնի պրոդյուսեր Շուգ Նայթը։ Պարզվում է, որ մի քանի ժամ անց Նայթն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ BBC-ին հայտնել է, որ ավելի ուշ նրան ազատ են արձակել 20 միլիոն դոլար գրավի դիմաց։
Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսում NWA Straight Outta Compton խմբի մասին ֆիլմի պրոմո-վիդեոյի նկարահանման ընթացքում։ Սկզբում վիճաբանություն է ծագել Նայթի եւ Թերի Քարթերի միջեւ, իսկ հետո նրանց է միացել նաեւ մեկ ուրիշ տղամարդ, ում անունը հայտնի չէ։ Վիճաբանությունը շարունակվել է մոտ 20 րոպե։ Այնուհետեւ Նայթը նստել է իր մեքենան եւ ըստ ոստիկանության վարկածի՝ հասել է Քարթերի եւ նրա ուղեկցի մեքենային եւ հարվածել նրանց։ Իսկ ամենավերջում հեռացել է դեպքի վայրից ու թաքնվել։ Արդյունքում 55-ամյա Քարթերը մահացել է, իսկ մյուս տղամարդը ծանր վիճակում է։
Նշենք, որ Մարիոն Նայթը Death Row Records-ի հիմնադիրն է։ Նա համագործակցել է Snoop Dogg-ի եւ 2Pac-ի հետ։ Նայթն առաջին անգամը չէ, որ հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում. նրան մի քանի անգամ մեղադրել են ապօրինի զենք կրելու եւ թմրանյութերի պահելու մեջ։ Ի դեպ, Նայթին անգամ կասկածել են ռեփեր Notorious B.I.G-ի սպանության մեջ, սակայն ոստիկանությունը ոչ մի ապացույց չի կարողացել գտնել նրա դեմ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով