2014 թվականի դեկտեմբերի վերջին Արմենչիկն ու Հարութ Փամբուկչյանը ներկայացրեցին «Անցիր, այ գետակ» երգի դուետն ու տեսահոլովակը: Թե որքանով է նրանց համատեղ կատարումը հաջողված, պետք է գնահատեն նրանց երկրպագուները, բայց տեսահոլովակը դիտելով՝ պարզապես անհնար է ընդհանրություններ չանցկացնել մեկ այլ տեսահոլովակի հետ:
«Անցիր, այ գետակը» անչափ նման է Էնրիկե Իգլեսիասի եւ Մարկո Անտոնիո Սոլիսի համատեղ երգի՝ «El Perdedor»-ի տեսահոլովակին:
Երկու տեսահոլովակներում էլ արտիստները երգում են ռեստորանում, նրանց հետեւում երաժիշտներն են, իսկ առջեւում պարողները, որոնց թե' հագուստը, թե' շարժումներն անչափ նման են:
Այս երկու տեսահոլովակներն էլ ունեն հերոսուհի, որը տղամադրու ուղեկցությամբ մտում է սրահ, նստում եւ ուշադիր լսում երգիչների կատարումը: Հոլովակների տարբերությունը, իհարկե, երգն է, սրահի ինտերիերը եւ այն, որ «El Perdedor»-ի տեսահոլովակի վերջում աղջիկը փախչում է սրահից, իսկ հայկական հոլովակում՝ մինչեւ վերջ մնում:
Նշենք, որ Էնրիկե Իգլեսիասի եւ Մարկո Անտոնիո Սոլիսի համատեղ տեսահոլովակը թողարկվել է ավելի շուտ՝ 2014 թվականի հունվարին:
Պատրաստեց՝ Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին